Հարցազրույցներ 15:37 23/11/2012

Վ. Սեդրակյան. Միասնական թեկնածուի «հարցերը լուծելը» իշխանությունների համար շատ հեշտ կլինի

2013 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է նաև էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Նախընտրական ծրագրերի ու ներքաղաքական գործընթացների վերաբերյալ նրա տեսակետների մասին Pamorama.am-ը զրուցել է պարոն Սեդրակյանի հետ:

- Պարոն Սեդրակայն, երկրում ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք լուծելու եք իշխանության գալով:
- Երկրի ներսում կա մի խնդիր: Դա արդարության բացակայությունն է և նպատակը մեկն է` Հայաստանի Հանրապետությունում վերականգնել արդարության սկզբունքները: Մնացած բոլոր քաղաքական ու տնտեսական անհաջողությունները կապված են արդարության բացակայության հետ: Նույնը նաև արտագաղթը: Ես համոզված եմ, որ մարդիկ հեռանում են ոչ այնքան սոցիալական խնդիրների, որքան արդարության բացակայության պատճառով:

- Իսկ արդարության վերականգնումը ի՞նչ քայլերի միջոցով եք տեսնում:
- Առաջին հերթին Ազգային ժողովի լուծարումն է: Խորհրդարանական ընտրություններից հետո ես ենթադրում էի, որ կուսակցությունները չեն ընդունի ընտրությունների արդյունքները, որոնք, ըստ էության, պետության կողմից գրված թվեր էին: Բայց ես սպասեցի, մինչև բոլոր ընդդիմադիր կուսակցություններն ընդունեցին խաղի այդ կանոնները: Եթե կուսակցությունների համար անցումային շեմը լիներ 5 տոկոսի փոխարեն 6 տոկոս, կգրեին 6: Այսինքն` ընտրություններ տեղի չեն ունեցել: Առաջին քայլը ԱԺ-ի լուծարումն ու նոր ընտրությունների անցկացումն է, իսկ ես, քանի որ չեմ պատկանում որևէ կուսակցության և որևէ կուսակցության առաջ պարտավորություն չուեմ, պարզապես վերահսկելու եմ արդար ընտրությունների անցկացումը:

-Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական ուժերի միջև ընթացող քաղաքական կոնսուլտացիաները:
-Դա բնական երևույթ է: Քաղաքական կուսակցությունները հենց դրա համար են, որ ընտրություններից առաջ իրենց դիրքերն ու մոտեցումներն ավելի որոշակիացնեն: Շատ նորմալ եմ համարում այդ բանակցությունները: Կարևոր հարց է, որ Հայաստանում կուսակցությունները կայանան ու դառնան կուսակցություն, այլ ոչ թե լինեն մի անհատի շուրջ: Ես էլ կարող էի մի տարի առաջ ստեղծել կուսակցություն: Բայց այդ քայլին չգնացի, որովհետև Հայաստանում որևէ մեկը վերցնում է մի գաղափարախոսություն, ֆինանսական հարցեր է լուծում և մի հսկայական բանակ հավաքվում է նրա շուրջը` զուտ իրենց նյութական խնդիրները լուծելու համար և դա համարվում է կուսակցություն, բայց կուսակցությունը դա չէ: Որ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը չլինի, այդ օրը ՀԱԿ-ը կվերանա: Նույնը տեղի ունեցավ Հանրապետականի հետ: Եթե Սերժ Սարգսյանը չմտներ այդ կուսակցության մեջ, այն լուծարվելու էր: Վաղը Ս. Սարգսյանը չլինի նախագահ, կտեսնենք այդտեղ քանի մարդ կմնա: Կամ ասենք` նախագահ ընտրվելուց հետո եթե ես նշանակեմ ԱԺ արդար ընտրություններ, կտեսնենք` ԲՀԿ-ն ընդհանրապես ձայներ կունենա՞, թե` ոչ: Այդ կուսակցությունում հավաքվել են անթիվ-անհամար հացի խնդիր ունեցող մարդիկ, կախվել են Գագիկ Ծառուկյանի փեշերից և եթե ուշադիր հետևում ենք, ինքը` Գ. Ծառուկյանը, չի հայտարարում, որ առաջադրվելու է, ամեն կերպ խուսափում է ուղղակի պատասխանից, բայց այդ թիմը մի հզոր աղմուկ է բարձրացրել: Հասկանում եք, նրան պետք է, որ Գ. Ծառուկյանը դառնա նախագահ` թեկուզ ընտրակեղծիքներով: ԲՀԿ-ն այդպես է ձայն հավաքել:

- Խորհրդարանական ընտրություններում հավաքած ԲՀԿ-ի ձայներն իրական չե՞ք համարում:
- Իրականում, այո, մարդիկ գնացել-ընտրել են, բայց թե ինչպե՞ս և ինչի՞ համար են գնացել, դա ուրիշ բան է: ԲՀԿ-ն ինչպե՞ս մտավ քաղաքական դաշտ` տուկի թել բաժանելով: Հաջորդ տարի գարնանը` կարտոֆիլի սերմնացու բաժանելով, հետո` ցորեն:

- Ո՞ւմ եք Ձեզ մրցակից տեսնում: Ո՞ւմ հետ է լինելու Ձեր հիմնական պայքարը:
- Ես չեմ եկել մրցակցելու: Ես վստահ եմ, որ երեք նախագահներն էլ չեն առաջադրելու իրենց թեկնածությունը: Գիտեք, այն գաղափարները, որոնք ես ներկայացնում եմ, վերցված են «Սասնա ծռեր» էպոսից, դրանք ես չեմ գրել: Էպոսում դրված է տվյալ ազգի ամբողջ գենետիկ համակարգը, թե տվյալ իրավիճակում ինչպես է այդ ազգն իրեն դրսևորում:

- Ի՞նչ կարծիք ունեք 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ:
- ԱԺ նոր ընտրություններում, որ ես ընտրվելուց հետո կնշանակեմ, այլևս մեծամասնական ընտրություններ չեն լինելու: Լինելու է 100 տոկոս համամասնական ընտրություններ: Մեծամասնական ընտրակարգը մտցրեցին զուտ այն մարդկանց համար, ովքեր ունեն ինտելեկտուալ ներուժ, բայց չեն ցանկանում որևէ կուսակցության մեջ լինել, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ մարդիկ չունեն ֆինանսական այն հզոր լծակները, որոնց միջոցով ընտրվեն պատգամավոր:

- Վերջին շրջանում մի շարք քաղաքական ուժեր պահանջում են վերացնել նախագահի ինստիտուտը: Ի՞նչ կարծիքի եք այս առնչությամբ:
- Ես սկզբունքորեն դեմ եմ, և ոչ այն բանի համար, որ առաջադրվել եմ: Էական տարբերություն չկա խորհրդարանական և նախագահական համակարգերի միջև, որովհետև ի վերջո մեկ մարդ է գնալու և ստորագրելու կարևորագույն փաստաթղթերը: Հայաստանի առաջին հանրապետության կործանման պատճառն էլ իրականում մեկն էր, թեև կային բոլշևիների ու Քեմալ Աթաթյուրքի պարագաները, սակայն պատճառներից մեկն այն էր, որ ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնող անհատ չկար:

- Պարոն Սեդրակյան, մարզերում ունե՞ք համակիրներ, այնտեղ աշխատանքներ տարվո՞ւմ են:
- Այո, նույնիսկ ասեմ, որ Գյումրիում քիչ է մնացել, որ ընդհարում տեղի ունենա, երբ քաղաքի մի թաղամասում իմ համակիրները պաստառներ են փակցրել, նրանց մոտեցել են մի քանի մեքենա, իջել են մարդիկ և սկսել են պարզել թե ինչ է կատարվում, հետո պարզվել է` այդ խումբն էլ է իմ համախոհը…: Շատ խմբեր կան, բոլորի հետ առանձին եմ աշխատում: Բոլոր մարզերում էլ կան, իսկ մեծ քաղաքաներում` մի քանի խմբեր:

- Իսկ Դուք ֆինանսական խնդիրներ չե՞ք ունենում:
- Ոչ, բացարձակապես չեմ ունեցել: Ես 4-5 տարի զբաղվել եմ առևտրով, Չինաստան եմ գնացել, Ռուսաստան եմ ապրանք տարել: 1990-ական թվականներից արդեն բավականին ապահովված էի: «Ցուրտ ու մութ» տարիներին ես երկու հարկանի տուն եմ կառուցել` առանց պետական պաշտոն ունենալու: Հետո 1998 թվականից թողել եմ բիզնեսը, զբաղվել եմ էպոսների ուսումնասիրությամբ: Իսկ 2010 թվականին, երբ հասկացա, որ արդեն ժամանակն է իմ գիտելիքները կիրառության մեջ դնել, ես արդեն սկսեցի լուրջ զբաղվել ու այդ ժամանակվանից արդեն վերականքնեցի այդ բիզնես գործունեությունը, մանավանդ այդ ոլորտում ընկերներ էլ կային: Հիմա կոնկրետ չունեմ իմ անունով բիզնեսներ, բայց ունեմ իմ ստաբիլ եկամտի աղբյուրները:

- Ձեր եկամուտները միայն Հայաստանի՞ց են:
- Ոչ, ես ընկերներ ունեմ նաև Ռուսաստանում, ում մոտ գումարներ ունեմ: Ազգականներ կան նաև Միացյալ Նահանգներում: Եվ հիմա ինչ որ անում եմ, դա միայն իմ գումարները չեն: Իմ այդ ընկերները, ովքեր ինձ ճանաչում են 1990-ականներից, երբ ինձ շտապ միջոցներ են հարկավոր լինում, նրանք օգնում են:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}