Մշակույթ 10:48 23/11/2012

Համազգային թատրոնի բեմում մեծ պրեմիերա է. «Հացի խնդիր»… «Թատրոնը խղճի մասին է»

Մեկ դարից ավելի է անցել այն ժամանակից, երբ Պերճ Պռոշյանը գրեց «Հացի խնդիր» վեպը (1879 թվական): Սակայն, հստակորեն կարող ենք ասել, որ այն խնդիրը, որն արծարծված է վեպում, արդիական է նաև այսօր. գրողն իրար է հակադրել կեցության երկու ձև` մեկը նահապետական համայնքն էր` ի դեմս Խեչանենց Խեչանի, որ ձգտում էր պահպանել իր գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ կապիտալի նախնական կուտակման մոլուցքով տարված համայնքը` ի դեպս Միկիտան Սաքոյի: Կապիտալիստական հարաբերությունների ներխուժումով քանդվում է նահապետական գյուղը, ենթարկվում դասակարգային շերտավորման: Այսօր «Հացի խնդիր» վեպն արդեն ներկայացման տարբերակով հանձնվելու է հայ հասարակության դատին. Համազգային թատրոնի բեմում մեծ պրեմիերա է:
Panorama.am-ը զրուցել է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ
:

-Ինչո՞ւ որոշեցիք բեմադրել «Հացի խնդիր»-ը:
-Համազգային թատրոնի 20-ամյակի առթիվ «Գրանդ քենդի» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանը ցանկություն հայտնեց նվեր անել հենց այս տեսքով: Նա ցանկություն հայտնեց, որ որևէ հայ դասականի ստեղծագործություն բեմադրվի: Պարոնյան, Սունդուկյան, Շիրվանզադե, ...: Շատ մտածեցինք: Սոս Սարգսյանն ասաց, որ կուզեր մտնեինք մի հող, որը հնձված չի, որը փորված չի: Կանգնեցինք Պռոշյանի հենց այս ստեղծագործության վրա: Բայց խնդիրն այն է, որ այն վեպ է, ոչ թե պիես: Բայց վեպը դարձվեց պիես, որն էլ դաձավ թատրոնի աշխատանքային նյութ, ապա այն, ինչ կտեսնենք այսօր:

-Ներկայացման պատրաստման ընթացքում ի՞նչ խնդիրների առաջ կանգնեցիք:
-Մեր թատրոնի պատմության մեջ ամենամասշտաբային, ամենածավալային, ամենաթանկ ներկայացումն է: 18 միլիոն դրամ էր նախատեսված ամբողջ ներկայացման համար: Մեր թատրոնն ունի 55 աշխատող, որից 20-ը մշտական դերասանակազմն է: Ներկայացման մեջ 45 մասնակից կա: Հրավիրել ենք հրաշալի երեխաների` պարող, երգող, նաև երաժիշտներ` բեմում կենդանի հնչողություն ապահովելու համար: Մեր ուսանողներից էլ կան: Ներկայացման մասշտաբներն են անհամեմատ բարդություն առաջացնող: Սակայն, արդյունքը հաճույքով ես նայում, մի բան է, որ քեզ մոտ երբեք չի եղել:

-Ինչքանո՞վ են այսօր արդիական վեպում արծարծված խնդիրները:
-Մեր ներկայացումը լուսավոր պատասխան ունի: Իրականում, երբ ասում ենք հացի խնդիր, դա փիլիսոփայություն է, որի տակ շատ բաներ են թաքնված: Հացը Քրիստոսի մարմնի սիմվոլն է: Տալով այդ սուրբ անունը, այլ բան ենք անում: Հացի խնդիր է, ի՞նչ է որ: Հաց ենք աշխատում, սակայն ինչպե՞ս, ի՞նչ անելով: Ներկայացումը պետք չէ հասկանալ հենց բառի ուղիղ իմաստով: Ներկայացմամբ ցույց է տրվում հայ ժողովրդի տարբեր տեսակները, նրանց կենսագրությունը: Ի վերջո, մեր ներկայացումը լույսի մասին է, որ մենք տեսնում ենք ապագան մեր երեխաների մեջ, հույս ունենք, որ այդ երեխաները, ովքեր մեծանում են նույն տարածության մեջ, տեսնում են այս մարդկանց, պետք է շարունակեն լավի գիծը, շարունակեն ոչ թե Միկիտան Սաքոյի, այլ Խեչանենց Խեչանի գիծը: Սա է մեր թատրոնի դիրքորոշումը, մեր պատասխանը: Իհարկե, կա սիրային թեմա, չստացված հարսանիք, խորտակված կենսագրություններ, բայց ի վերջո կան նաև այդ նույն օջախներից դուրս եկած երեխաներ, ովքեր շարունակում են ապրել, ինչը մեր ազգին բնորոշ հատկանիշ է:

-Ներկայացման մեջ վեպից կոնկրետ հատված շեշտադրվա՞ծ է:
-Ներկայացման խորագիրը մեջբերում է գրքից. «Ճշմարիտ է այն խոսքը, թե մարդուս գլխավոր դատավորն յուր խիղճն է. նրանից արդար և ոչ մի դատաստան անող չի եղել ի սկզբանե անտի և չի էլ լինելու»: Թատրոնը խղճի մասին է, խիղճն արթնացնելու մասին է: Եթե ունես խիղճ ու այն արթնացնում ես, դառնում ես տեսակ, դառնում ես մարդ, խիղճ չունես` արդեն ավազակ ես, հանցագործ ես: Այս մտածողությունը պետք է տալ: Միկիտան Սաքոն մտածողություն, փիլիսոփայություն ունի` հացի խնդիրն է, բայց չունի խիղճ:

-Սոս Սարգսյանն առողջական խնդիրների պատճառով չի այցելում թատրոն: Որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիտե՞լ է ներկայացումը, դիտողություններ արե՞լ է:
-Հատվածներ է դիտել: Աստված առողջություն տա, ու, կարծում եմ, այսօր մեզ հետ կլինի: Եթե որևէ բան իր պատկերացումից դուրս մնացած լինի, իր դիտողությունները կանի:

-Ձեր կարծիքով, հասարակության շրջանում ի՞նչ արձագանքի կարժանանա ու կծառայի իր բուն նպատակին, այսինքն` այն գաղափարախոսությունը, որ քարոզում է այս ներկայացումը, կընդունվի՞ հանդիսատեսի կողմից:
-Կարծում եմ, հայ հանդիսատեսը սիրում է պիեսներ իր մասին: Իսկ սա իր մասին է: Սա մեր մասին է, թեև, ճիշտ է, մենք մնացել ենք էպոխայի մեջ` շարքարավազից սկսած, վերջացրած կոշիկներից ու սեղանի սփռոցից, ունեցել ենք ազգագրագետ խորհրդատու` Ժենյա Խաչատրյանը, ով հետևել է դետալներին:

Ներկայացումը 3 գործողությամբ է, տևում է 2 ժամ 45 րոպե: Ներկայացման գեղարվեստական ղեկավարն է Սոս Սարգսյանը, բեմականացման հեղինակը` Ռուբեն Հովսեփյանը, ռեժիսորը` Վիգեն Ստեփանյան:
Գլխավոր դերերում հանդես են գալիս Մխիթար Ավետիսյանը, Տաթևիկ Ղազարյանը, Կարինե Ջանջուղազյանը, Վարշամ Գևորգյանը և այլ հայտնի և սիրված դերասաններ: Ներկայացման ընթացքում հնչում է Մարտին Վարդազարյանի գրած երաժշտությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}