Նոր առաջարկներ ՎիվաՍել-ՄՏՍ-ից` BlackBerry օգտագործողների համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են օգտվել նաև ընկերության կողմից BlackBerry ծառայությունների շարքում առաջարկվող BlackBerry® Social ծառայությունների փաթեթից:
Ընկերության մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ ծառայությունների նոր փաթեթը նախատեսված է բավարարելու Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվողների աճող թվի պահանջները: BlackBerry Social ծառայությունների փաթեթը BlackBerry® սմարթֆոն օգտագործողներին թույլ է տալիս կապի մեջ մնալ սոցիալական ցանցերում` անսահմանափակ հասանելիություն ապահովելով մի շարք հարթակներում, այդ թվում` Facebook®-ում, Twitter®-ում և Flickr™-ում գտնվելիս: Այս փաթեթից օգտվողները կարող են իրենց ընկերների հետ կիսել կարգավիճակի թարմացումները, նշել նրանց նկարներում և շատ ավելին: Նաև կարելի է ակնթարթային հաղորդագրություններ փոխանակել BlackBerry® Messenger (BBM™)-ի միջոցով, որն իր 60 մլն բաժանորդների շնորհիվ համարվում է աշխարհում բջջային ամենամեծ սոցիալական ցանցերից մեկը:
«Ուրախ ենք նոր` BlackBerry Social փաթեթն առաջարկել տեխնոլոգիաների սիրահար մեր բաժանորդներին: Վստահ ենք, որ այս փաթեթի և BlackBerry-ի մյուս ծառայությունների շնորհիվ բաժանորդները կկարողանան վայելել մշտապես կապի մեջ մնալու հնարավորությունը և գտնել անձնական կամ գործնական նպատակների համար անհրաժեշտ տեղեկություններն անգամ փողոցում քայլելիս»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի տարածքում գործող 66 սպասարկման կենտրոններում առաջակում է BlackBerry սմարթֆոնների լայն տեսականի, որը կոչված է բավարարելու բաժանորդների` սոցիալական շփման օրեցօր աճող ամենատարբեր պահանջները: