«Այբ» կրթահամալիրը նոր շենք ունի, իսկ հետագայում կունենա նաև եկեղեցի
Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցավ «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացման պաշտոնական արարողությունը, որն իր այցելությամբ պատվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, շրջեց կրթահամալիրի նոր մասանաշենքում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին:
Այնուհետ, Հանրապետության նախագահը ներկա գտնվեց «Այբ» կրթական ավանի տարածքում կառուցվելիք «Սրբոց թարգմանչաց» եկեղեցու հուշաքարի օծման արարողությանը: Եկեղեցու շինարարությունը սկսվելու է հաջորդ տարվա գարնանը: Այն պատկանելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ծառայելու է ինչպես «Այբ» կրթական ավանին, այնպես էլ` ողջ համայնքին:
Նշենք, որ «Այբ» ավագ դպրոցում այս պահին ուսանում է 148 աշակերտ: Ինչպես լրագրողներին հայտեց «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, նախատեսվում է աշակերտների թիվը հասցնել 216-ի: Նրա խոսքով` դասավանդումն այստեղ իրականացվում է մասնագիտական տարբեր ուղղություններով` մաթեմատիկա, տնտեսագիտություն, հումանիտար կրթություն:
«Մենք փորձում ենք Հայաստանում հաստատել նոր կրթական մշակույթ` 21-րդ դարի չափանիշներին համապատասխան: Կրթահամալաիրում ստեղծվել է կրթական այնպիսի միջավայր, որ այստեղ սովորողները լինեն ապագայի կերտողները և այդ նոր մշակույթի կրողները», -նշեց նա՝ տեղեկացնելով, որ «Այբ» ավագ դպրոցում այսօր դասավանդում է 53 ուսուցիչ, մասնագետներ` Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից և Ռուսաստանից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա