Պաշտոնյան սեքս-սկանդալի պատճառով մեկ ամիս սիրուհուն պահել է ոստիկանության բաժանմունքում
Չինաստանի Չունցին մեգապոլիսի բարձրաստիճան կուսակցական գործիչ, Բեյբեյ շրջանի կուսակցության քարտուղար Լեյ Չժենֆուն պաշտոնից զրկվել է համացանցում սեփական մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսագրության հայտնվելու պատճառով:
«Ուտրո.ռու»-ն գրում է, որ բլոգերների և լրագրողների հետաքրքրությունը սիրային այս պատմության նկատմամբ չի մարել բավականին երկար ժամանակ: Հատկապես այն տեղեկատվության հայտնվելուց հետո, թե Լեյ Չժենֆուն, իմանալով, որ տեսագրությունը հրապարակվել է համացանցում, մեկ ամիս սիրուհուն պահել է ոստիկանական բաժանմունքում: Ըստ այդմ էլ` լրագրողները պարզել են, որ սիրուհին 18-ամյա Չժաո Սյասուէն է:
Չնայած այն հանգամանքին, որ կուսակցության քարտուղարը ամեն կերպ հերքել է իր ներկայությունը սեքսուալ բնույթի այդ տեսագրությունում, տեղի իշխանությունները հետաքննություն են անցկացրե: Դրա արդյունքներն էլ ապացուցել են, որ հենց 54-ամյա Չժենֆոուն է տեսագրությունում:
Պաշտոնյան զրկվել է պաշտոնից, սակայն հետաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան