Քաղաքաշինության ոլորտից նորանոր չարաշահումներ կբացահայտվեն
«Հրապարակը» գրում է, որ իր տեղեկություններով` քաղաքաշինության ոլորտի խայտառակ չարաշահումների հետ կապված առաջիկայում հանրությանը կներկայացվեն աղաղակող փաստեր՝ ավելի լուրջ, քան Հանրային գրադարանի դեպքն էր։ Ըստ թերթի աղբյուրի, ֆինանսների նախարարությունն ավելի քան 14 օբյեկտներում ստուգումներ է իրականացրել և չարաշահումներ, խախտումներ ու թերություններ հայտնաբերել։ Դրանք հիմնականում կրթական և մշակութային օջախներ են։ Թերթը հիշեցնում է, որ այդ ժամանակահատվածում գերատեսչությունը ղեկավարում էր ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը: