«Նաիրիտը» Ծառուկյա՞նը ձեռք կբերի
«Հրապարակ»-ի տեղեկություններով` «Նաիրիտը» ձեռքբերողների թվում է հայտնվել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. «Թեև, նույն տեղեկությունների համաձայն, «Նաիրիտի» նկատմամբ Ծառուկյանի հետաքրքրությունը նոր չէ, այն դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք է ի հայտ եկել՝ 2006 թվականից։ Սակայն չի հաջողվել, քանի որ առանց Քոչարյանի «ակտիվ միջամտության» նման գործարքները չէին կարող իրագործվել։ Ինչ վերաբերում է ներկա մտադրություններին, ապա Ծառուկյանի գործը բարդ է այն պատճառով, որ ուժեղ մրցակից ունի՝ ռուսական նավթագազային «Իտեռա գրուպը», և իր առաջարկած գինը համեմատաբար ցածր է։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, առայժմ սպասողական տրամադրություններ են, ամեն ինչ կախված է «Իտեռայից». եթե այս ընկերությունը ձեռք չբերի, ապա ցածր գնով այն կփորձի ձեռք բերել Գագիկ Ծառուկյանը։ Այնպես որ, նախագահական ընտրություններին Ծառուկյանի պահվածքը կախված է մի շարք կարևոր հարցերից։ Ի դեպ, «Նաիրիտի» հետ որոշակի կապ ունի նաև Ռոբերտ Քոչարյանը»։