Վարչապետը ֆիլմը դիտելու է գնացել մեծ շքախմբով
«Ժողովուրդը» գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան մասնակցել է «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմի ցուցադրությանը. «Խոստովանենք` այս ֆիլմի վերնագիրն ինքնին խոսուն է, և վարչապետը այն դիտելու է գնացել մեծ շքախմբով: Սակայն ֆիլմն ամենևին էլ Տիգրան Սարգսյանի մասին չէ…պարզապես այս ֆիլմը սիրային կատակերգություն է ամերիկացի երիտասարդի մասին, ում լքել է իր ընկերուհին: Ընկերները նրան տանում են Թուրքիա, որտեղից էլ օդապարիկով հանկարծ հայտնվում է Հայաստանում և ընկնում արկածների մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում