Լ. Շիրինյան. Գագիկ Ծառուկյանը կառաջադրի իր թեկնածությունը
«Գագիկ Ծառուկյանը կառաջադրի իր թեկնածությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նրա կարծիքով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների կողմից գալիք նախագահական ընտրություններում վերջինիս թեկնածության առաջադրման շուրջ արտահայտվող ցանկությունները հետևյալ նպատակն են հետապնդում՝ «ուղարկել մեսիջը, ստանալ արձագանքը և կայացնել որոշում»:
Քաղաքագետի համոզմամբ` ԲՀԿ-ն իրեն հռչակել է այլընտրանք, և դա քաղաքագիտական իմաստով նշանակում է հենց ընդդիմություն:
««Այլընտրանքը» իսկական դասական իմաստով ընդդիմություն է, սակայն դա փողոցի ընդդիմություն չէ: Իմ ցանկությունն է, որ ԲՀԿ-ն անպայման մասնակցի իր թեկնածուով նախագահական ընտրություններին, որով քաղաքական գործընթացները կգնան առաջ՝ նպաստելով պետությանը զարգացմանը»,- նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին ԲՀԿ-ի առաջարկին՝ բանախոսը կարծիք հայտնեց, որ դրանով նպատակ է դրվել բևեռացնել իշխանությունից դուրս քաղաքական ուժերին և շրջանառության մեջ դնել մի ցուցանիշ, որի շուրջ կհամախմբվեն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են արմատական փոփոխություններ անել:
«Հայաստանին խիստ անհրաժեշտ է բազմակուսակցական և խորհրդարանական կառավարման համակարգ ու արդիականացում»,- համոզմունք հայտնեց Լ. Շիրինյանը և հավալեց, որ ով առաջարկի դա և կարողանա իրականացնել, նրան պետք է աջակցել:
Քաղաքագետը չբացառեց, որ ընդդիմությունը կարող է հանդես գալ միասնական թեկնածուով: Նա ցանկություն արտահայտեց, որ ընդդիմությունը հանդես գա միասնական թեկնածով, որի արդյունքում նախագահական ընտրությունները կարող են անցնել երկու փուլով՝ աշխուժացնելով քաղաքական կյանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում