Մերկ տղամարդուն 3 ժամում իջեցրել են արձանից
Լոնդոնի կենտրոնում գտնվող Ուայթհոլլ փողոցը, որտեղ կառավարական շենքերն են, 3 ժամով փակվել է անհայտ մեկի տարօրինակ պահվածքի պատճառով. նա բարձրացել էր ձիավորի արձանի վրա: Արդյունքում կատակասերը ենթարկվել է ոստիկանների խոսքին ու իջել ներքև, ինչից հետո ձերբակալվել է:
Կարգազանցը բարձրացել էր արքայազն Գեորգի արձանի վրա: Ականատեսներն ասել են, որ արձանի վրա բարձրանալիս տղամարդը շորերով է եղել: Սակայն հուշարձանի վրա ամբողջությամբ մերկացել է: Սկզբում լրագրողները մտածել են, որ սա բողոքի ակցիա է, սակայն քիչ անց պարզ է դարձել, որ տղամարդն ամենայն հավանականությամբ հոգեկան հիվանդ է: Մերկ ալպինիստը արձանի վրա մնացել է 3 ժամ: Նրան այս հարցում օգնել է մեղմ եղանակը: Լոնդոնում այս օրերին 10 աստիճան տաքություն է, տեղումներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում