«The New York Times». Պետք է հեռացնել Ալիևի արձանը
Մեխիկոյում փորձագետներից բաղկացած հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ քաղաքային իշխանությունը պետք է հեռացնի Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանը, որը տեղակայաված էր քաղաքի գլխավոր պողոտայում: Այս մասին տեղեկացնում է «The New York Times» պարբերականը:
Պարբերականը նշում է, որ Հեյդար Ալիևի բրոնզե, ստալինյան ոճի արձանը տեղադրվել է Ադրբեջանի դեսպանատան կողմից, որը վճարել է այն այգու վերանորգման համար, որտեղ և տեղակայված է վերջինիս արձանը:
«The New York Times»-ը հիշեցնում է, որ ցուցարարները հայտարարել էին, որ նրանք վիրավորվել են Հեյդար Ալիևի նման բռնապետի արձանի տեղակայումից, ով սովետական շրջանում եղել է Կոմունիստական կուսակցության ղեկավար, իսկ հետո էլ դարձել Ադրբեջանի նախագահ: Ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարել էին, որ արձանի հեռացումը կարող է ազդել Ադրբեջան-Մեխիկո դիվանագիական հարաբերությունների վրա, իսկ հանձնաժողովը նշանակվել էր քաղաքային իշխանությունների կողմից` այդ խնդրին լուծում տալու համար:
Հիեցնենք, որ նախօրեին Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովն հայտարարել էր, թե մայրաքաղաք Մեխիկոյում Հեյդար Ալիևի արձանը ապամոնտաժելու դեպքում, դատական հայց կներկայացվի Մեքսիկայի դեմ և կփակի իր դեսպանատունը Մեխիկոյում, միաժամանակ դադարեցնելով 4 մլրդ. դոլար արժողությամբ ներդումային ծրագրերի իրականացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան