Ռոմարիոն առաջարկում է նշել Մենեզեսի պաշտոնանկությունը
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոն ուրախությամբ է ընդունել երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսի պաշտոնանկության լուրը: Նրա կարծիքով` դա տեղական ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին ճիշտ որոշումն է:
«Սա պատմական օր է բրազիլական ֆուտբոլի համար,- գրել է Ռոմարիոն տվիտտերյան իր էջում:- Բոլորը պետք է դուրս գան փողոց, հրավառություն կազմակերպեն և սկսեն տոնել այս իրադարձությունը: Հավանաբար, դա մեր ֆեդերացիայի առաջին ճիշտ որոշումն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում