Նյու Յորքում մեկնարկել է Սանտա Կլաուսների ամենամյա շքերթը
Նյու Յորքի Մանհեթեն փողոցում երեկ տեղի է ունեցել Սանտա Կլաուսների ամենամյա շքերթ: Կարմիր հագուստներով հարյուրավոր մարդիկ երթ են կազմակերպել: Այս ավանդույթը ծնունդ է առել 1902 թ-ին: Սրանով սկսվում է բարեգործական ակցիան, որը կազմակեպվում է քաղաքի աղքատ բնակչությանը օգնություն տրամադրելու համար:
Ակցիան կազմակերպում է «Ամերիկայի կամավորներ» ասոցիացիան: Ակցիայի շրջանակներում քանի շաբաթ Սանտաները քաղաքային փողոցներում նվիրատվություններ կհավաքեն և կզվարճացնեն նյույորքցիներին ու զբոսաշրջիկներին: Հավաքված գումարը կծախսվի չքավորների համար ուտելիք գնելու համար:
Յուրաքանչյուր Սանտա ձեռքին զանգակ ունի և ծիծաղում է յուրահատուկ վարակիչ ծիծաղով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան