Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայագետ Կիմ Բակշիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիին:
Նախագահը շնորհակալություն է հայտնել գրողին, ով իր վաստակաշատ գործունեության ամբողջ ընթացքում բազմաթիվ ստեղծագործություններ է նվիրել հայ ժողովրդին, նրա պատմությանն ու մշակույթին՝ զգալիորեն նպաստելով հայ մշակույթի հանրահռչակմանը, մեր ժողովրդին աշխարհում արժանվույնս ներկայացնելու և ավելի ճանաչելի դարձնելու գործին:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հայ-ռուսական բարեկամությանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող երկարամյա արգասաբեր գործունեության համար Կիմ Բակշիին Հանրապետության նախագահը հանձնել է Պատվո շքանշան, որով հայ ժողովրդի մեծ բարեկամը պարգևատրվել էր ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հանդիպմանը Կիմ Բակշին տեղեկացրել է Նախագահին, որ հայ ժողովրդի մասին պատմող իր բազմաթիվ գրքերի շարքը շուտով համալրվելու է արդեն հրատարակության տրված նոր գրքով՝ «Արցախի հոգևոր գանձերը» վերնագրով:
Սերժ Սարգսյանը գրողին մաղթել է առողջություն և հաջողություններ՝ հետագա բոլոր նախաձեռնություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան