Նոնոն արգելոցի տնօրեն. Պահանջում են մրցույթն անվավեր ճանաչել
«Քաղաքացիական նախաձեռնությունները պահանջում են անհապաղ չեղյալ ճանաչել Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար 23.11.2012թ. ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացված մրցույթը»,-նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածվել բնապահպանական նախաձեռնություններից մեկը, սակայն հաղորդագրության մեջ հստակ անուններ նշված չեն:
Հիշեցնենք, որ «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել է միայն Գաբրիել Պողոսյանը: Մրցույթի արդյունքում հայտարարվել է, որ նա ճիշտ է պատասխանել հարցաշարի 85%-ին: Գ. Պողոսյանը Արտաշատ քաղաքի ավագանու անդամ է եղել: Ըստ ներկայացված տվյալների` ՀՀԿ անդամ, թեպետ մրցույթից հետո հայտարարվեց, որ անկուսակցական է և ունի բարձրագույն կրթություն:
Այդ նույն անհայտ նախաձեռնությունները անհնար են համարում. «որպեսզի բնության հատուկ պահպանվող տարածքի, այն էլ ամենախիստ ռեժիմ ունեցող տարածքի կառավարումը ստանձնի այս կիսագրագետը, ով՝ իր իսկ կողմից ավարտած ԲՈՒՀ-ի անունը սխալ է արտասանում, Էկոհամակարգի հասկացությանն անհասկանալի սահմանում է տալիս, որի լեզուն միայն ՀՀ բնապահպանության նախարարը հասկացավ, մեկ էլ, հավանաբար, ՆՈՆՈ մականունով թեկնածուի շպոն կազմած Զիրոյանը, ով այդ պատասխանը լսելուց հետո՝ երկար շունչ քաշեց...(տեսանյութը վկա)»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա