Լեհաստանն ու Պորտուգալիան ֆինանսական խնդիրների պատճառով չեն մասնակցելու «Եվրատեսիլ-2013»-ին, իսկ Հայաստանը…
Լեհաստանն ու Պորտուգալիան ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարել են «Եվրատեսիլ-2013» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցելուց: Երկու երկրներն էլ մտադիր են խիստ խնայողությամբ ծախսել բյուջետային ֆինանսական միջոցները, այդ իսկ պատճառով գերադասել են զվարճանքների վրա գումար չծախսել:
Այս մասին գրում է Sky News-ը, նաև նշում, որ ոչ Վարշավան, ոչ էլ Լյուսքեմբուրգը այդ մրցույթում երբևէ այնքան էլ մեծ հաջողություններ չեն գրանցել. Պորտուգալիայի լավագույն արդյունքը գրանցվել է 1996-ին` 6-րդ հորիզոնական, իսկ Լեհաստանը 1994 թվականին երկրորդ տեղն է գրավել:
«Եվրատեսիլ-2013»-ը կայանալու է մայիսի 14-18-ը Շվեդիայում: Սկանդինավյան այս երկիրը, որը հաղթել էր նախորդ տարի, արդեն հինգերորդ անգամ է հյուրընկալելու եվրոպական այս մրցույթը:
Նշենք, որ դեռևս հայտնի չէ, թե ով է ներկայացնելու Հայաստանն այդ մրցույթում: Ավելի վաղ Հայաստանում «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը լրագրողներին ասել էր, որ հայաստանյան մասնակցի հարցը կքննարկվի դեկտեմբերի 1-ից հետո: Ի դեպ, նա չի բացառվել, որ կկատարվի ներքին ընտրություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում