Անկարան արձագանքել է թուրք-սիրիական սահմանում «Պատրիոտ» հրթիռների տեղակայման առնչությամբ Իրանի մտահոգություններին
Անկարան արձագանքել է թուրք-սիրիական սահմանում «Պատրիոտ» հրթիռների տեղակայման առնչությամբ Իրանի հայտնած մտահոգություններին:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, արձագանքելով թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռների տեղակայման առնչությամբ օրերս Իրանի ԱԳ նախարարության հայտնած մտահոգություններին, մասնավորապես նշել է. «Հրթիռային համակարգի տեղակայումն ունի պաշտպանական նշանակություն, և եթե անվտանգության առումով սպառնալիք չլինի, ապա դրանք չեն կիրառվի: Երբ որ վտանգը մեր սահմաններից չեզոքանա, այն դեպքում էլ «Պատրիոտ» հրթիռային համակարգերը դուրս կբերվեն»:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարասթը, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգի տեղակայման առնչությամբ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին ուղղված դիմումին, մասնավորապես նշել է. «Հրթիռային համակարգերի տեղակայումը ոչ միայն չի նպաստի սիրիական խնդրի կարգավորմանը, այլև ավելի կբարդացնի իրավիճակը»:«Սիրիական խնդրի լուծման ռազմական ճանապարհը տարածաշրջանում կմեծացնի լարվածությունը, ուստի ճիշտ կլինի, որ սիրիական խնդրում ներքաշված ազդեցիկ երկրները ճգնաժամը քաղաքական ճանապարհով հանգուցալուծելու ուղիներ փնտրեն»,-նշել էր ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակը:
Նախորդող տեղեկատվություն՝
«ՖԱՐՍ». Էրդողանը տարածաշրջանի մուսուլմանական ազգերի հանդեպ վարում է կեղծ քաղաքականություն
Իրանական կայք. Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը հարյուրապատկել է լարվածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում