Նաիրիտցիներն ընկել են դռնեդուռ` «ապառիկով ապրանք են ծախում»
Նաիրտի աշխատակիցները, մինչ նախագահականի դիմաց միտինգներ անելը, ընկել են դռնեդուռ: Նաիրտում խրոնիկ դարձած աշխատավարձերի խնդիրը ղեկավար կազմին կանգնեցրել է փաստի առաջ:
«Նաիրտ»-ի ղեկավարությունը, որպեսզի նախընտրական շրջանում խուսափի հարյուրավոր աշխատակիցների կողմից բարձրացվող բունտից, իրավիճակից դուրս գալու ելքեր է առաջարկել կոլեգաներին: Սոցիալապես ծայրահեղ վիճակում գտնվողներին, բաժանել են պահեստում կուտակված քիմիական նյութեր, որպեսզի մարդիկ վաճառեն ու «ձեռ քաշեն իրենցից»` թեկուզ ժամանակավորապես:
Նաիրիտում մեր ունեցած տեղեկությունները պարզաբանեցին այսպես` «Նաիրիտում աշխատավարձերը տրվում են միմիայն գումարի տեսքով` ընդ որում փոխանցումով»:
Գործարանի մամուլի հարցերով պատասխանատու Անուշ Հարությունյանը բացառեց այն տարբերակը, որ աշխատակիցներն այդ քիմիական նյութերը կարող էին պահեստից դուրս բերել այլ ճանապարհներով:
Նրա կարծիքով, այդ մարդիկ ընդամենը սովորական առևտրականներ են, որոնք շահարկելով Նաիրիտի անունը և ստեղծված իրավիճակը` փորձում են իրենց ապրանքը իրացնել: «Շատերը գիտեն, թե որքան բարձ որակի են Նաիրտի արտադրության մաքրող միջոցները»,-ասում է Անուշ Հարությունյանը:
Այնինչ` նաիրիտցիների «գնորդները» ահազանգում են, թե` Կենտրոն համայնքում ճարահատյալ նաիրիտցիները թակում են դռներ, լալագին խնդրում են, որ 300 դրամով «ձեռքի վրայից» ապրանք գնեն ընտանիքի հոգս կա ուսներին, երեխա են կերակրում:
Նրանք նաև պատմել են, թե ինչպես են «շեֆերը» դրդում իրենց նման «բոշության» ` «գնա ծախի յոլա գնա, ուրիշ ձև չկա»:
Հուսահատ նաիրիտցիները նաև կիսվել են` որքան են ուրախանում, երբ փողոցներով շրջելիս հանկարծ հիմնարկների բաց դռներ են տեսնում (առանց պահակազորի), բեռը թևից կախ` անմիջապես ներս են խուժում, որ մարդկանց համոզեն:
Հյուսիսային համալսարանի դասախոսներից մեկը մեր թղթակցին պատմել է, որ ամեն շաբաթ իրենց հյուրընկալվող նաիրիտցիները փորձում են նրանց խղճահարությանն արժանանալ.
«Բացում են խոշոր աղի տեսք ունեցող փոքրիկ պարկերը, մատը խոնավեցնում-թաթախում մեջը ու քսում սալահատակին, որ փայլով ապացուցեն, թե ինչքան լավ նյութեր են առաջարկում դասախոսներին` ընդամենը 300 դրամով, իսկ երբ նրանց անտարբերությանն են հանդիպում, հանում են ցուցակ ու փորձում «ապառիկով գրել»:
Այսօր առավոտից նախագահի նստավայրի մոտ կազմակերպած նաիրրիտի աշխատակիցների արշավից կարելի է դատել, որ գործարանի ղեկավարների հնարամիտ քայլը չի արդարացրել սպասումները և միակ ընտրությունը մնում է աշխատավարձերի կուտակած պարտքերի մարումը: