Հասարակություն 13:25 26/11/2012

ԱՄԵՐԻԿԱՆ ՆԵՐՍԻՑ- 1. Նոր հայտնաբերված Ամերիկա

Հեղինակ` Արմեն Մինասյան

«Ձեզանից քանի՞սը կարող են անխնա քննադատել երկրի նախագահին, իսկ հետո հրավիրվել արտգործնախարարություն` օտարերկրացիների համար դասախոսություն կարդալու»,- նման հարց ուղղեց ամերիկացի հայտնի լրագրող Բոբ Ուոդվորդը` Պետքարտուղարության շենքում հավաքված լրագրողներին, ովքեր Էդվարդ Մյուրոյի անվան ծրագրին մասնակցելու նպատակով Վաշինգտոն էին ժամանել հարյուրից ավելի երկրներից:

Բոբ Ուոդվորդը լրագրության աշխարհում պատահական մարդ չէ: Նա դեռևս երիտասարդ տարիներին կարողացել է գործով ապացուցել, որ մամուլն իրավամբ չորրորդ իշխանություն է և անհրաժեշտության դեպքում կարող է տապալել անգամ ԱՄՆ նախագահին: Խոսքը Ռիչարդ Նիքսոնի մասին է, ով ԱՄՆ միակ նախագահն է, որն իր կենդանության օրոք է վաղաժամ դադարեցրել նախագահի պարտականությունների կատարումը: Պատճառը հայտնի Ուոթերգեյթի սկանդալն է: Իսկ Բոբ Ուոդվորդն այն անձն է, որն հետևողականորեն հետաքննել է այդ պատմությունն ու, ըստ էության, ստիպել երկրի նախագահին հրաժարական տալ:

Ինչ վերաբերում է նրա դիտարկմանը, ապա այն պատահական չէր: Վերջինիս ԱՄՆ Պետքարտուղարությունը հրավիրել էր դասախոսություն կարդալ հետաքննական լրագրության մասին: Դասագրքային ճշմարտություններից դուրս, պարոն Ուոդվորդը անկեղծ զրույց ունեցավ` ներկայացնելով իր փորձը և նկատեց, որ բոլոր դեպքերում չորրորդ իշխանության իրական ուժը պայմանավորված է հասարակության ու պետության կառուցվածքով: Նա ինքն էլ զարմացած էր այն իրողության վրա, որ ընդամենը սեպտեմբեր ամսին էր հրապարակել իր հերթական գիրքը` «Քաղաքականության գինը» (The Price of Politics), որտեղ քննադատության էր ենթարկել ԱՄՆ լիդերներին, այդ թվում Բարաք Օբամային, սակայն մեկ ամիս անց հենց ինքն էր հրավիրվել դասախոսություն կարդալու կառավարության հրավերով ԱՄՆ-ում գտնվող օտարերկրացիներին: Եվ թեև ինքն էլ զարմացած էր, բայց փաստեց, որ դա` խոսքի ու մամուլի ազատությունը, իրենց հասարակության անկյունաքարն է:

Մյուս անկյունաքարերի մասին արդեն առիթ ունեցել եմ գրելու. հիշեցնեմ, որ ըստ իմ ստացած տպավորությունների, դրանք են ԱՄՆ սահմանադրության մեջ ամրագրված մարդու մյուս ազատություններն ու իրավունքները, այդ թվում` դավանանքի, հավաքների և այլն:
Բնականաբար, հարց է առաջանում. ազատություններն ու դրանց ապահովումն ինքնին ընդամենը միջավայր են ստեղծում, իսկ ի՞նչն է այն շարժիչ ուժը, որ ապահովեց Միացյալ Նահանգների աննախադեպ առաջընթացը: Ի վերջո ԱՄՆ-ին ընդամենը 200 տարում, իսկ ավելի ճիշտ` վերջին մեկուկես հարյուրամյակում, հաջողվեց այնպիսի առաջընթաց ապրել, որպիսին չունեն հազարամյա պատմություն ունեցող պետություններն ու ժողովուրդները:

Գուցե լինեն պատասխանի այլ տարբերակներ, բայց բոլոր ամերիկացիները, ում ես ուղղեցի այս հարցը` շարքայինից մինչև նահանգապետ, ուսանողից մինչև պրոֆեսոր, որպես պատասխան, ինձ վերադարձրեց մի բառակապակցություն` «մասնավոր սեփականությունը»:

Այսպիսով, ԱՄՆ-ն իր որակներով ու հատկանիշներով պարտական է անձի ազատությունն ապահովող սահմանադրական նորմերին, ինչպես նաև ունեցվածքի անձեռնմխելիության երաշխիքներին: Իսկ այդ հատկանիշները չափազանց բազմազան են ու չափազանց տպավորիչ, և դրանք հայտնաբերել կարելի է միայն տեղում` շրջակայքի ու մարդկանց հետ շփվելով:

Թե ինչ տվեցին այդ շփումներն ինձ, կարելի է նկարագրել մեկ նախադասությամբ. ես ազատվեցի այդ երկրի ու նրա բնակիչների վերաբերյալ ունեցած բազմաթիվ ստերեոտիպներից: Կոնկրետ` ի՞նչ ստերեոտիպներ: Դրանց մասին արդեն կխոսեմ հետագայում` իմ մասնագիտական գործունեության ընթացքում երբեմն-երբեմն հղում անելով ամերիկյան օրինակին ու ԱՄՆ-ում առկա փոխհարաբերություններին:

Այնպես որ` նախընտրում եմ, ոչ թե մեկ առանձին հրապարակմամբ ներկայացնել տեսածս, այլ տարբեր խնդիրների մասին խոսելիս ըստ անհրաժեշտության ներկայացնել լուծումների ամերիկյան փորձը: Իսկ այսօր հարկ եմ համարում անդրադառնալ միայն այցելության ծրագրի մշակութային բաղադրիչին:

Մշակույթը, ինչպես և հասարակության կենսագործունեության մյուս բնագավառները, ԱՄՆ-ում լիակատար անկախություն է վայելում: Այնտեղ չկա մշակույթի նախարարություն և չկա պետական հոգածություն կոչվածը: Ամեն ինչ մասնավորի ձեռքում է: Հազարավոր հուշարձանները, թանգարանները, թատրոններն ու ակցիաները ներքևից եկած նախաձեռնությունների ու մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության համագործակցության արդյունք են: Այս դաշտում պետությունն անելիք չի ունեցել, չունի և ըստ էության, նման կարիք էլ չկա: Բերեմ մի քանի օրինակ:

Վաշինգտոնում ես այցելեցի «Նյուզիում»: Երկու բառերի` «նյուզ» (նորություններ) և «մյուզիում» (թանգարան) պարզ կապակցությամբ ստացած անվանումը կրող թանգարանն իր տեսակի մեջ եզակի է ամբողջ աշխարհում: Թանգարանի ստեղծման գաղափարը պատկանում է ամերիկյան խոշորագույն թերթերից մեկի` «USA Today»-ի հիմնադիր Էլ Նյուհարտին: Վերջինիս հիմնադրած «Ազատության ֆորումն» էլ հանդիսանում է «Նյուզիումի» ստեղծողն ու սեփականատերը:
Մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում տեղակայված յոթհարկանի շենքի ճակատին փորագրված է 45 բառ` ԱՄՆ սահմանադրության 1-ին փոփոխության տեքստը, որով երաշխավորվում են ամերիկացիների հիմնական ազատություններն ու իրավունքները, այդ թվում` խոսքի և մամուլի ազատությունը:

Իսկ ահա շենքի ներսում պարփակված հավաքածուն դիտելով կարելի է ամբողջական պատկերացում կազմել տեքստերի, կադրերի, լրագրության ու խոսքի ազատության, ինչպես նաև այդ ամենի պատմության մասին: Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ, ինչը կապված է տեղեկություն ստանալու ու փոխանցելու հետ` սկսած կրիչներից, վերջացրած այն ռիսկերով, որոնց ենթարկվում է ժամանակակից լրագրողը:

Անվերջ կարելի է պատմել թանգարանի ցուցանմուշների մասին, բայց ամենատպավորիչն ինձ համար մի քանիսն էին. մոտ 1800 անուն ամփոփող հուշապատը, որտեղ փորագրված են իրենց մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ սպանված կամ զոհված լրագրողների անունները, հազվագյուտ մի քանի ցուցանմուշներ, որոնց նշանակությունն իմանալու համար պարզապես պետք է ծանոթանալ դրանց պատմությանը (օրինակ Թեդ Կաչինսկու հյուղակը), Պուլիցերի մրցանակին արժանացած լուսանկարիչների գործերի հավաքածուն, Բեռլինյան պատի ու 9/11-ի ցուցասրահները (որտեղ ներկայացված են հայտնի պատի ամբողջական հատվածներ ու համաշխարհային առևտրի կենտրոնի փլուզված աշտարակի ալեհավաքի բեկորը): 

Սակայն ամենից շատ ես տպավորվել էի տպագիր մամուլի ցուցասրահում: Ըստ որում` տպավորիչ են ոչ միայն ժամանակի ազդեցությունից դեղնած ու հատուկ լուսային պայմաններում ներկայացվող թերթերը, այլև դրանց հոդվածների թեմաները: Այստեղ կարելի է կարդալ ամերիկյան հեղափոխության առաջին օրվանից` «Բոստոնյան թեյախմությունից» մինչև մեր օրերի իրադարձությունների մասին: Մեծ բավականություն է կարդալ, օրինակ, թե իրադարձության ժամանակակիցն ինչ է գրում այն մասին, թե ինչպես է Նապոլեոնը Լուիզիանան վաճառում Վաշինգտոնին` Ռուսաստանի հետ պատերազմի համար միջոցներ կուտակելու համար:

Մի խոսքով` «Նյուզիումն» իր կառուցվածքով ու բովանդակությամբ բավականին տպավորեց ինձ և ինչ-որ տեղ հիշեցրեց մեր Մատենադարանը:

Իսկ այն, ինչ տեսա Նևադային Ռենո քաղաքում, դժվար է համեմատել հայաստանյան որևէ թանգարանի հետ: Խոսքը «Ավտոմոբիլների ազգային թանգարանի» մասին է: Այստեղ ներկայացված են մեքենաների հազվագյուտ ցուցանմուշներ, արտադրված 19-րդ դարից մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը:

Այս թանգարանը, ինչպեսև «Նյուզիումը» մասնավոր ձեռնարկի արդյունք է: Ավելին` ցուցանմշուներն էլ այստեղ մեծ մասամբ հատկացրել է հիմնադիրը` Ուիլյամ Հարահը: Վերջինս կազինոների սեփականատեր է եղել ու նաև` մեքենաների կոլեկցիոներ: Ի վերջո նա հարյուրավոր մեքենաները նա ոչ թե վաճառել է կամ նվիրել, այլ հիմնադրվել է թանգարան, որի այցելուներն այսօր կարող են դիտել մոտ երեք հարյուր հազվագյուտ ցուցանմուշներ, որոնք թանգարանի հսկայական տարածքում խնամքով դասավորված են այնպես, ասես` կայանված են խոշոր քաղաքների փողոցներում:

Ավտոսիրողներն այստեղ ամեն ինչ կգտնեն` լյուքս դասի շքեղ մեքենաներից մինչև հրշեջ մեքենաներ, երեսունականների մաֆիոզոներին պատկանած «Բյուիկ»-ներից, մինչև 60-ականների փոփ աստղերի «Կադիլակներ»: Ցանկացողներն անշուշտ կնկարահանվեն Էլվիս Փրեսլիի «Cadillac Eldorado»-ի, Ֆրենկ Սինատրայի «Ghia L6.4»-ի, Ջոն Քենեդիի «Lincoln Continental»-ի և այլ շատ ու շատ հայտնիների մեքենաների հետ: Իսկ կինոսիրողներն այս թանգարանում կարող են տեսնել 1912 թվականի մոդելի «Rambler 73-400 Cross-Country»-ն, որի մեջ, ինչպես բացատրեցին ինձ, հայտնի «Տիտանիկ» ֆիլմում Լեո դի Կապրիոն ու Քեյթ Ուինսլեթը սիրով էին զբաղվում:

Լրագրության ու ավտոմոբիլաշինության ոլորտի ձեռքբերումներն ըմբոշխնելուց հետո չափազանց տպավորիչ էր այցելությունը Չիկագոյի Արվեստի ինստիտուտ: Շուրջ 260000 արվեստի գործ ու հարյուրավոր ցուցասրահ ունեցող թանգարանում անցկացրած 8 ժամվա ընթացքում հասցրեցի լինել միայն երկու տասնյակ ցուցասրահներում, որոնցում ներկայացված էին միայն իմպրեսիոնիստների ու պոստիմպրեսիոնիստների գործերը:

Մանե, Մոնե, Ռենուար, վան Գոգ, Գոգեն, Կայբոտ և շատ ուրիշների գործերն ուղղակի տպավորիչ էին: Յուրաքանչյուր գործ հավուր պատշաճի լուսավորված և կողքին էլ մի ցուցանակ, որտեղ հեղինակի անունից բացի, նշված էին նաև տվյալ գործի ստեղծման պատմությունն ու այն նվիրատուի անունը, ով կտավը փոխանցել է թանգարանին: Ու կրկին գործ ունեինք մասնավոր հատվածի նախաձեռնության հետ. շենքը կառուցել է մի բարերար, ցուցասրահներից յուրաքանչյուրը նորոգվել ու անհրաժեշտ սարքավորումներով կահավորվել է մյուսների կողմից, իսկ ցուցանմուշները նվիրաբերել են միանգամայն տարբեր մարդիկ ու կառույցներ: Արդյունքում արդյունաբերության ու հանցաշխարհի հետ ասոցացվող Չիկագոյում ստեղծվել է չտեսնված մի հավաքածու, որտեղ մեկ անգամ լինելն էլ բավական է քաղաքից ջերմությամբ բաժանվելու և կրկին անգամ վերադառնալու զգացում ունենալու համար:

Ամերիկյան մշակութային կյանքին առնչությունն ամբողջական լինել չէր կարող, եթե բազմաթիվ թանգարանների ու հուշարձանների հետ մեկտեղ, չունկնդրեի աշխարհահռչակ ամերիկյան երաժշտությունը: Այդ բացը ես լրացրեցի Հյուգոյի «Թշվառներ»-ի մոտիվներով բեմադրված մյուզիքլ այցելելով, որտեղ ականատես դարձա խորեոգրաֆիայի ու վոկալի անզուգական կատարման: Իսկ ահա Չիկագոյի հռչակավոր բլյուզն ու ջազը վայելեցի «House of Blues»-ում և «Andy's Jazz Club»-ում: Դրանք սովորական ռեստորաններ էին, որոնցում ներկայացվածը ոչնչով չէր զիջում մեծ բեմերից տարածվող հնչյուններին, իսկ ելույթ ունեցողների համբավը, որքանով կարելի էր դատել լսարանի վերաբերմունքից, անգամ ավելին էր, քան հեռուստատեսությամբ ցուցադրվող փոփ-աստղերինը:

Եթե ամփոփեմ, ապա ստիպված եմ նշել, որ ես Ամերիկան նորովի հայտնաբերեցի ինձ համար, և այն ստերեոտիպը, թե դա պրագմատիկ բիզնեսմենների երկիր է, որոնց համար ոչինչ են մշակույթն ու արվեստը, իմ մեջ կոտրվեց: Ես համոզվեցի, որ շարքային ամերիկացիներն իրենց կյանքում գուցե և ավելի մեծ տեղ են հատկացնում մշակույթին, արվեստին, գրականությանը, քան որևէ այլ տեղ: Եվ խոսքն ամենևին էլ փոփ-արտի մասին չէ: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
11:09 26/11/2024

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}