Սիրիահայ ձերբակալված ռեժիսորն ազատ է արձակվել
Սիրիահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը, որը նոյեմբերի 7-ից ձերբակալված էր, ազատ է արձակվել: Երիտասարդ ռեժիսորը ձերբակալվել էր «Սիրիայի վարչակարգին սպասարկող գաղտնի ուժերի կողմից»: Նա այդ ժամանակ Սիրիայում ընթացող արյունահեղ դեպքերի մասին վավերագրական ֆիլմ էր նկարահանում: Այդ մասին տեղեկացնում է «lradou»-ն վկայակոչելով Ավոյին ազատ արձակելու պահանջով ստեղծված ֆեյսբուքյան էջին:
Ավո Գաբրիելյանը ծնվել է 1985 թվականին, Հալեպում, սովորել է Հայկազյան հայկական դպրոցում եւ հայկական սեմինարիայում: Նա ավարտել է Դամասկոսի համալսարանի թատրոնի և կինոյի բաժինը, որից հետո աշխատել է մի քանի ֆիլմերի վրա: Հալեպ վերադառնալուց հետո նա սկսել է դասավանդել Թատրոնի և արվեստների Աքքադի ինստիտուտում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան