Թուրքիայում կանանց սովորեցնում են զենք գործածել իրենց ամուսինների դեմ
Թուրքական «ŞEFKAT-DER» իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի Կոնիա քաղաքում սկսել է իրականացնել մի նախագիծ, որի նպատակը կանանց պաշտպանելն է տղամարդկանց կողմից գործադրվող բռնությունից: Նախագծի համաձայն` կանայք նախ իրենք պետք է կարողանան պաշտպանել իրենց` սովորելով զենք բանեցնելու գործը:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Կոնիայում արդեն սկսվել է բռնությունից տուժած կանանց զենք-զինամթերք օգտագործել սովորեցնելու գործընթացը: Վարժանքներում արդեն ներգրավված են 10 կանայք, որոնք կրակ են բացում տղամարդու նկարով թիրախի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին