Հունվարի 1-ից «ՎԻԱ Գրա»-ն էլ չի երգի
2013 թվականի հունվարի 1-ից կանանց «ՎԻԱ Գրա» խումբը կդադարեցնի իր գործունեությունը: Այդ մասին տեղեկացրել է խմբի խոսնակ Ռենատա Գարիֆուլինան, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»-ն:
«ՎԻԱ Գրա»-ի լուծարման մասին տեղեկությունները պարբերաբար են տարածվել, սակայն պաշտոնապես դեռ այդ մասին հայտարարություն չէր արվել: «Խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն հեռուստաընկերություններից մեկի եթերում այդ մասին պաշտոնական հայտարարություն արել է, և ես ոչինչ չեմ կարող հավելել», -ասել է խոսնակը՝ նշելով, որ պատճառների մասին Մելաձեն երեքշաբթի հանդես կգա ասուլիսով:
«ՎԻԱ Գրա»-ն գոյություն ունի 1999-ից և մինչ այժմ 16 անգամ փոխել է խմբի անդամներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում