Մեկնարկել է ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավը
Նոյեմբերի 25-ը նշվում է իբրև Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օր: Այս կարևոր խնդրի վերհանման նպատակով կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, ինչպես նաև մեկնարկում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա» քարոզարշավը:
Արդեն 7 տարի է, ինչ Կանանց ռեսուրսային կենտրոնը նաև Հայաստանում է անցկացնում 16-օրյակը: Նախօրեին էլ մի շարք հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ և քաղաքացիներ Երևանի կենտրոնով անցան միջոցառումների սկիզբն ազդարարող երթով:
Հիշեցնենք, Հայաստանը դեռևս չունի ընտանեկան բռնության մասին օրենք, որի նախագիծը վաղուց պատրաստ է և առաջիկայում կդրվի կառավարության սեղանին: