Արտեմ Ասատրյան. Միջազգային կազմակերպությունները հետաքրքրված են կենսաթոշակային հիմնադրամներով
2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնելու «Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, որի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտները մեկ միասնական հաշվետվություն կներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս մասին այսօր Երևանում կազմակերպված «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով միջազգային երկրորդ գիտաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Կենսաթոշակային համակարգում սա կարևորագույն բարեփոխում է, որը նաև հիմք կձևավորի 2014 թ-ի հունվարից պարտադիր կուտակային համակարգին անցնելու համար»,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է կենսաթոշակային հիմնադրամներին, ապա Ա.Ասատրյանը հայտնեց, որ արդեն կան միջազգային կազմակերպություններ, որոնք հետաքրքված են դրանցով, և պատրաստ են ներկայացնել իրենց առաջարկները: Նախարարը հույս հայտնեց, որ հաջորդ տարի այդ գործընթացը կավարտվի և կձևավորվեն համապատասխան կենսաթոշակային հիմնադրամներ, և համակարգն ամբողջությամբ պատրաստ կլինի 2014թ-ից լիարժեք գործելու:
Նշենք, որ 2014թ-ին Հայաստանում կսկսի գործել պարտադիր կուտակային բաղադրիչը: Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կերպով մասնակցելու են 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա