Ապօրինի որս, ծառահատում, հորատում. 4 օրում շրջակա միջավայրին հասցվել է 1.7 մլն դրամի վնաս
Բնապահպանական պետական տեսչության կողմից 19.11-23.11.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.54 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել շուրջ 1.7մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Այս մասին հայտնեցին ԲՆ մամուլի ծառայությունից:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված և Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 5 որոշում 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 461.25 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Մթնոլորտի վերահսկողության բաժնի և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ստուգվել են»ՄԼԼ Ինդասթրիզ» և «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ները, որի արդյունքում կայացվել են վարչական տուգանքի 2 որոշում 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 668.52հզ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված 1 դեպքի համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 150.0հազար դրամ գումարի չափով և հաշվարկվել է 109.5հազար դրամգումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խորքային հորի ապօրինի հորատման 1 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել են վարչական տուգանքի 2 որոշում 130.0 հազար դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 80.0հազար դրամգումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Ուստիան» ՍՊԸ և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 2 ֆիզիկական անձանց նկատմամբ վարչական տուգանքի 2 որոշում 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 80.0հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ստուգված«Թալինի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում 210.0հազար դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 250.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և«Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում կազմվել է ապօրինի ավազի տեղափոխման վերաբերյալ արձանագրություն: Կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50.0հզ.դրամ գումարի չափով և հաշվարկվել է 5.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50.0հազ. դրամգումարի չափով:
Ապօրինի որս
Կենսաբազմազանության հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, Վայոց ձորի տարածքային բաժնի, Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների և Վայոց ձորի մարզի տեղի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ որսահանդակներում իրականացվել է որսի օրինականության նկատմամբ վերահսկողություն, որի արդյունքում հայտնաբերվել և Վայոց ձորի ոստիկանությանն է հանձնվել առանց համապատասխան փաստաթղթի որսորդական հրացան: Միջոցառման ընթացքում արձանագրվել է նաև որսի կանոնների խախտման 1 դեպք, որը այժմ գտնվում է վարչական վարույթում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների ՎԲ կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 45.0հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.88մլն դրամ գումար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները