Մահացել է մարդու երիկամը փոխպատվաստած Նոբելյան մրցանակակիրը
Ամերիկացի վիրաբույժ Ջոզեֆ Մյուրեյը, որը Նոբելյան մրցանակ է ստացել առաջին անգամ մարդու երիկամը փոխպատվաստելու համար, Բոսթոնում մահացել է: 93-ամյա վիրաբույժի մահվան մասին լուրը AP-ին հաստատել է խոշորագույն Brigham and Women's Hospital հիվանդանոցի ներկայացուցիչ Թոմ Լանգֆորդը (Tom Langford), փոխանցում է «ՌԻԱ-Նովոստի»-ն:
Ջոզեֆ Մյուրեյն առաջին անգամ փոխպատվաստել է 23-ամյա մի երիտասարդի երիկամը, իսկ 1990 թվականին իր մասնագետ ընկերոջ՝ Էդվարդ Թոմասի հետ միասին ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա