Ք. Էշթոն. Ընտրովի արդարադատություն չպետք է գոյություն ունենա, իսկ քաղաքական հակառակորդները չպետք է հետապնդվեն
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը Վրաստանում հայտարարել է, որ «ընտրովի արդարադատություն չպետք է գոյություն ունենա, իսկ քաղաքական հակառակորդները չպետք է հետապնդվեն»:
Այս մասին հաղորդում է «Грузия Online» լրատվական գործակալությունը:
Ըստ Քեթրին Էշթոնի հայտարարության` նախկին հանցագործությունները պետք է հետաքննվեն, և այս ամենը պետք է ընկալվի որպես անաչառ, անկողմնակալ, թափանցիկ և համահունչ հետաքննություն:
«Ես ուրախ եմ, որ պատմական խորհրդարանական ընտրություններից և Վրաստանի անկախության պատմության ընթացքում առաջին անգամ ժողովրդավարական ճանապարհով իշխանության փոխանցումից հետո գտնվում եմ Վրաստանում: Այդ կապակցությամբ շնորհավորել եմ Վրաստանի նախագահին և վարչապետին»,- նշել է Ք. Էշթոնը: