«Euobserver». ԵԽ-ն պետք է վերջ տա Ադրբեջանի հետ խավիարային կեղծիքին և վերջինիս ցույց տա «դռան» տեղը
«Euobserver» պարբերականը տպագրել է Բրյուսելի «Բաց Հասարակության ինստիտուտի» ավագ վերլուծաբան Ժաքլին Հեյլի` «Եվրոպայի խավիարային դիվանագիտությունը Ադրբեջանի հետ պետք է դադարի» խորագրով հոդվածը:
«Վերջին բացահայտումներն առ այն, որ Ադրբեջանը ԵԽ պաշտոնյաներին և պատգամավորներին խավիար նվիրելու քաղաքականություն է վարում զարմանալի չէր նրանց համար, ովքեր հետևում են ԵԽԽՎ-ի փոխազդեցությունը նավթով հարուստ պետությունների հետ: Ադրբեջանում վատթարանում է մարդու իրավունքների իրավիճակը և արմատանում է բռնապետությունը, սակայն որոշ «ձայներ» խոսում են ի շահ վարչակազմի: Եվրամիության պաշտոնյաները ովքեր, անցյալ շաբաթ մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսություն են վարել Ադրբեջանի հետ, ընդունել են, որ խավիարը եղել է Բրյուսելի ճաշացանկում: Սակայն որևէ կոնկրետ ապացույց չկա, որ դա կաշառք է, իսկ Ադրբեջան-Եվրախորհրդարան հարաբերությունները մտերմիկ են: Ի տարբերություն հարևանների, ԵՄ-ն Ադրբեջանի հանդեպ կարծես «բացառիկության» քաղաքականություն է վարում»,-նշված է հոդվածում
«Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը վերջերս Բրյուսելում Ադրբեջանի և Բելառուսի վերաբերյալ հանդես եկավ երկու հակադիր հայտարարություններով: Չնայած ժողովրդավարության տարբեր ցուցանիշներին և երկու երկրներում շարունակական ճնշումներին, որոնք հաճախ համեմետալի են, Բելառուսը քամահրանքի արժանացավ, իսկ Ադրբեջանը` «չափազանց» շատ գովասանքների: Հետևելով մայիսին Ադրբեջանում անցկացված «Եվրատեսիլ 2012թ» երգի մրցույթին, ճնշումներն ակտիվիստների նկատմամբ մեծացել են: Ձերբակալությունները շարունակվում են: Դրանց թվում է բլոգեր Զաուր Ղարբանլին, ում մեղադրել են թմրադեղեր օգտագործելու մեջ: Վերջինս քննադատել էր դպրոցական գրքերում Իլհամ Ալիևի աղջկա կողմից գրված բանաստեղծությունը, որտեղ նա փառաբանում էր իր պապիկին` Հեյդար Ալիևին: Ժողովրդավարություն կոչ անող ակտիվիստների և անկախ ԶԼՄ-ներին, ովքեր իշխանության դեմ հասարակական ատելության կոչերով են հանդես գալիս, բարձրաստիճան պաշտոնյաների համար թիրախ են դարձել: Հալածանքներ են տեղի ունենում նաև այնպիսի տարածաշրջաններում, որոնք միջազգային ուշադրությունից դուրս են: Ադրբեջանում տեղի ունեցող չարաշահումների և բռնապետության վերաբերյալ, Բրյուսելում և Ստրասբուրգում ավելի լսելի դարձնող պատասխան է պետք: ԵԽ-ն` մայրացամաքում իրավունքների հարցով առաջին ինստիտուտը, պետք է վերջ տա խավիարային կեղծիքին և Ադրբեջանին «դռան» տեղը ցույց տա»,-գրում է Հեյլը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան