Ֆալկաոն անհամբերությամբ է սպասում մայրաքաղաքային դերբիին
«Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն կիսվել է Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ խաղից իր սպասելիքներով: Նրա խոսքերով` նման խաղում մրցաշարային բոլոր դասավորությունները մղվում են երկրորդ պլան:
«Ցանկացած ֆուտբոլիստի առջև միշտ մեկ խնդիր է դրված` հաղթել,- Ֆալկաոյի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Այս մրցաշրջանում «Ատլետիկոն» մրցակցային ոգի ունի, ուստի պայքարում է ամենաբարձր տեղերի համար: Դերբիում ամեն ինչ մղվում է երկրորդ պլան: Նման հանդիպումներում ոչ ոք չի թուլանում: Ես առաջին անգամ եմ դուրս գալու «Սանտյագո Բեռնաբեու» խաղադաշտ, որովհետև նախորդ մրցաշրջանում վնասվածքի պատճառով չխաղացի այնտեղ: Վստահ եմ, որ այդ հանդիպմանը բոլորն անհամբերությամբ են սպասում: Բոլոր դասավորություններն ու մրցաշարային իրավիճակը մղվում են երկրորդ պլան»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա