Իրանի,Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվում է
Թուրքիայի Էրզրում քաղաքում վաղը կայանալիք Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվում է:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ եռակողմ հանդիպումը հետաձգվում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Նյու Յորք կատարալիք այցի պատճառով:
Նշենք, որ նախօրեին իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ երեք երկրների փորձագետները օրերս մեկնել են Էրզրում՝ նախապատրաստելու ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Իրան-Թուրքիա-Ադրբեջան առաջին եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել 2011թ. ապրիլին Ուրմիայում, իսկ երկրորդը՝ 2012թ. մարտին Նախիջևանում:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպման նախօրեին Անկարան Թեհրանին մեղադրում է «ՊԿԿ»-ին աջակցելու մեջ