Իրանցի գեներալ. Էրդողանը, աջակցելով Սիրիայի ահաբեկիչներին, դավաճանել է իր հարևանին
Թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրիթռների տեղակայման դեպքում Թուրքիան մեծ վնասներ կկրի:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է Իրանի իսլամակական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) հոգևոր առաջնորդի ներկայացուցչի գլխավոր խորհրդական, գեներալ Յադոլլահ Ջավանին:
Իրանցի գեներալը, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգի տեղակայման առնչությամբ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին ուղղված դիմումին, մասնավորապես նշել է. «Թուրք-սիրիական հրթիռային համակարգերի տեղակայմամբ Թուրքիան Սիրիայում ռազմական միջամտության համար հող է նախապատրաստում: Սակայն Անկարան պետք գիտակցի, որ ռազմավարական սխալ է գործում և մեծ վնասներ կկրի»:
Գեներալ Յադոլլահ Ջավանին, անդրադառնալով Սիրիայի հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականությանը, նշել է. «Էրդողանի կառավարությունը ոչ միայն չի նպաստել սիրիական ճգնաժամի կարգավորմանը, այլև աջակցելով ահաբեկչներին, դավաճանել է իր հարևանին: Այսօր Սիրիայում հասարական քաղաքացիներից մինչև ազգային փոքրամասնությունները (քրդերը) Թուրքիայի հանդեպ բացասական վերաբերմունք ունեն»:
Նշենք, որ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը նախօրեին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի՝ Սիրիա, Լիբանան և Թուրքիա կատարած տարածաշրջանային այցին, մասնավորապես նշել էր. «Իրանի Մեջլիսի նախագահը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նպատակ է ունեցել թուրք պաշտոնյաներին հասկացնել, որ Սիրիայի հարցում նրանք սխալ քաղաքականություն են վարում: Բացի այդ, թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգի տեղակայման, ինչպես նաև Անկարայի՝ Սիրիայի ընդդիմադիրներին աջակցելու առնչությամբ ևս Ալի Լարիջանին Էրդողանին լուրջ նախազգուշացրել է»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպման նախօրեին Անկարան Թեհրանին մեղադրում է «ՊԿԿ»-ին աջակցելու մեջ
Իրանցի խորհրդարանական. Լարիջանին Էրդողանին փորձել է հասկացնել, որ Անկարան սխալ ճանապարհով է գնում
«ՖԱՐՍ». Էրդողանը տարածաշրջանի մուսուլմանական ազգերի հանդեպ վարում է կեղծ քաղաքականություն
Իրանական կայք. Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը հարյուրապատկել է լարվածությունը
ԻԻՀ Մեջլիսի նախագահը մեկնել է Թուրքիա. Իրանը դեմ է թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռների տեղակայմանը