ՊՆ պաշտոնյան ազատվել է աշխատանքից
Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վարդան Թունյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին Panorma.am-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, միաժամանակ հրաժարվելով խոսել ազատման պատճառների մասին:
Նշենք, որ այսօր «Ազգ» օրաթերթը գրել էր.
«Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «գոմեշի մսի գործով» կա երրորդ բռնված «գլուխը»: Դա Վարդան Թունյանն է, որը, ինչպես հայտնի է, պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր պաշտոնը: Փաստորեն նա բռնվածներից երրորդն է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանից և Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանից հետո»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան