Մանկավարժականը հերքում է բանասիրական ֆակուլտետի միացումը պետհամալսարանին
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը պաշտոնապես հերքում է ՀՊՄՀ բանասիրական և Երևանի պետական համալսարանի համանուն ֆակուլտետների միացումը: «Տեղեկացնում ենք, որ տվյալ լուրերը չեն համապասխանում իրականությանը և որևէ շրջադարձային փոփոխություն չի սպասվում», - ասված է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշենք, որ վերջերս լուրեր են շրջանառվել այն մասին, թե իբր ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը պատրատվում են միացնել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետին: Շրջանառվող լուրերի պատճառով ուսանողների շրջանակներում մեծ իրարանցում է սկսվել:
ՀՊՄՀ-ից հիշեցնում են, որ Համալսարանի Բանասիրական Ֆակուլտետը հիմնադրվել է 1930թվականին` «Պատմալեզվագրական ֆակուլտետ» անվանումով: Հետագայում պատմության ֆակուլտետն առանձնացել է բանասիրականից: Տարբեր տարիներին ֆակուլտետի դեկաններ են եղել Արշալույս Բաբայանը, Վաղարշակ Քոսյանը, Ավագ Խաչատրյանը, Մարտին Գիլավյանը:Այժմ ֆակուլտետի դեկանն է բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա