Ստյոպա Սաֆարյանը դիմել է ԿԸՀ. կցվել են լուսանկարներ և տեսանյութ
Թիվ 1 ընտրատարածքի ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր դիմել է թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովին` պահանջելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան դատական կարգով վիճարկել և ուժը կորցրած ճանաչել ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսանի թեկնածությունը:
Ինչպես տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական բաժնից, թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովին ուղղված Ստյոպա Սաֆարյանի դիմումին կցվել են Ռոբերտ Սարգսյանի 50 ընտրական շտաբերի հասցեների ցուցակը, շտաբերի լուսանկարները, 12 լայնաֆորմատ պաստառների նկարները, 1/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի շենքի տեսանյութ, որտեղ տեղակայված է Ռոբերտ Սարգսյանի ընտրական շտաբերից մեկը: