Մայր Աթոռ. Ռեժիսորը պետք է դիմի Ռուսաստանի թեմին
«Մայր Աթոռն արդեն պատասխանել է «Հայկական հաց»-ի ռեժիսոր Արմեն Գասպարյանին, որ որևէ առնչություն ֆիլմի հետ չունի», - panorama.am-ին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք` այսօրվա ասուլիսի ժամանակ ռեժիսոր Արմեն Գասպարյանը հայտատարեց, թե Սանկտ Պետերբուրգի Սբ.Կատարինե հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս քահանա Չոփուրյանը Մայր Աթոռի անունից պահանջել է հեռացնել «Հայկական հացը» ֆիլմը` քրիստոնեական ֆիլմերի «Նեվսկի բլագովեստ» («Невский благовест») կինոփառատոնից, և մինչ օրս Մայր Աթոռից որևէ պարզաբանում չի եղել:
«Մեր նամակում նշված է, որ Արմեն Գասպարյանը պետք է իր հարցերի պարզաբանման համար դիմի Ռուսաստանի հայոց թեմ և այդ միջոցով կարգավորի խնդիրները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ դա չի առնչվում», - ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ինչպես է վերաբերվում Մայր Աթոռը Հայաստանում կամ որևէ փառատոնին «Հայկական հաց» ֆիլմի ցուցադրմանը` քահանա Մելիքյանն ասաց, որ որևէ մեկնաբանություն չի կարող տալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան