Մահացած անձանց օրգանները դոնորական նպատակով օգտագործելու գործընթացը կհեշտացվի
Ռուսաստանը հնարավոր է փոփոխի օրենսդրությունը տրանսպլանտոլոգիայի ոլորտում, ինչը կհեշտացնի մահացած մարդկանց օրգանները դոնորական նպատակներով օգտագործելու գործընթացը:
«Իզվեստիան» գրում է, որ համաձայն նախագծի` արգելել մահացածի անձի օրգանները օգտագործել դոնորական նպատակներով հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մարդը մինչ մահը իր կամքը գրավոր չի թողել ու այդպիսով չի արգելել դա: Նման փաստաթղթի բացակայության, հանկարծակի մահվան դեպքում համարվելու է, որ մարդը իր համաձայնությունը տվել է և անգամ հարազատները իրավունք չենք ունենա վետո դնել դրա վրա:
Ներկայում օրենսդրությունն ասում է, որ եթե գրավոր համաձայնություն չկա, ապա որոշում կայացնում են հարազատները` ամուսինը, երեխաները, ծնողները, քույրեր-եղբայրները կամ տատիկը թոռների հետ: Հենց նրանք են թույլ տալիս կամ արգելում իրենց հարազատի օրգանները դոնորական նպատակով օգտագործելն ու չօգտագործելը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա