Հարվարդի համալսարանի ազգային անվտանգության ծրագրի տնօրենը Արցախում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հարվարդի համալսարանի ազգային անվտանգության ծրագրի տնօրեն Սերգեյ Կոնոպլյովին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել Հարվարդի համալսարանի և Արցախի գիտակրթական և վերլուծական շրջանակների միջև կապերի զարգացմանը: Բակո Սահակյանը նշել է, որ նման փոխգործակցության համար կան անհրաժեշտ նախադրյալները ՝ հավելելով, որ այն օգտակար է բոլոր տեսանկյուններից: