«Արմավիան» իրականում այնքան էլ մեծ արժեք չունի ու չի հետաքրքրում գործարարներին
«Հրապարակը» գրում է, թե Միկա Բաղդասարովն այլ ելք չունի, քան «Արմավիան» վաճառելը։ Սակայն լուրերը, թե այս կամ այն ընկերությունը հետաքրքրված է «Արմավիայով», հետագայում իրականություն չեն դառնում։ Գործարարներից մեկը թերթին բացատրել է պատճառը՝ անիմաստ է մի քանի միլիոն դոլար տալ մի բանի, ինչի արժեքը հազիվ մի քանի հարյուր հազար է։ «Բանն այն է, որ ազգային ավիափոխադրողի լիցենզիայի ժամկետը լրանում է, և այն ձեռք բերելու հավակնություն ունեցողը դա կարող է անել մի քանի ամսից՝ լիցենզիան ձեռք բերելու միջոցով։ Իսկ «Արմավիան» շենք-շինությունից և կիսամաշ համակարգիչներից ու գրասենյակային գույքից բացի նշանակալի ոչինչ չունի»,-գրում է թերթը։