ՀՅԴ-ն կոալիցիա կկազմի՞ ՀՀԿ-ի հետ
Հայ դատի մոսկովյան գրասենյակի ներկայացուցիչ Յուրա Նավոյանն իր մերձավորների շրջանում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի կողմից իրեն առաջարկ է արվել՝ վերադառնալ Հայաստան և ընտրություններից հետո ղեկավարել հումանիտար ուղղվածության՝ սփյուռքի կամ մշակույթի նախարարություններից որևէ մեկը։ Այս մասին գրում է «Հրապարակը»:
«Դա նշանակում է, որ ընտրություններից հետո դուք հնարավոր է կոալիցիա՞ կազմեք ՀՀԿ-ի հետ»,- հարցրել է թերթը ՀՅԴ աղբյուրին,- թե՞ ղարաբաղյան նախադեպը կգործի, ինչպես եղավ Արթուր Աղաբեկյանի դեպքում։ Հարցը մնացել է անպատասխան։