Գագիկ Ջհանգիրյանը հստակեցրել է` ինչով է զբաղվելու մարտյան դեպքերի համար առաջարկվող հանձնաժողովը
Այսօր Ազային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում 2008-ի մարտյան դեպքերի հետ կապված ՀԱԿ ներկայացրած ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հստակեցրեց հանձնաժողովի խնդիրները:
Նա ասաց, որ իրենց առաջարկած ժամանակավոր հանձնաժողովը չի զբաղվելու փաստերի հավաքմամբ, քանի որ դրանք արդեն կան: «Հիմնական խնդիրն այն է, որպեսզի պարզենք` մեր իրավապահ մարմինները` գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, ոստիկանությունը սպանության և մարմնական վնասվածք հասցնելու դեպքերի բացահայտման ուղղությամբ տվե՞լ են արդյոք հիմնավոր, օրինական, գնահատական և խորհրդարանին ներկայացնենք եզրակացություն»,- հստակեցրեց Գագիկ Ջհանգիրյանը:
Նա նաև ասաց, որ եթե հանձնաժողովը պարզեց, որ իրավապահ մարմինները ճիշտ եզրակացություն ու գնահատական են տվել այդ ամենին, ապա ինքը շնորհակալություն կհայտնի նրանց:
Նշենք, որ հանձնաժողովի նիստին ներկա են նաև մարտյան դեպքերի ժամանակ տասը զոհերի հարազատները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա