Իրավունք 15:45 28/11/2012

ՀՔԾ-ն և Գլխավոր դատախազությունը պարտակել են մարտյան հանցագործությունները. Ջհանգիրյան

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը անհնար է համարում սահմանափակ տարածքում հարյուրավոր ոստիկանների ու հատուկ ծառայության աշխատակիցների աչքի առաջ կատարված սպանություններն ու մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը բացահայտել չկարողանալը:

«Հնարավոր չէ տասը մարդկանց սպանել ու հարյուրավոր մարդկանց հրազենային մարմնական վնասվածք պատճառել մի սահմանափակ տարածքի մեջ, հարյուրավոր ոստիկանների ու հատուկ ծառայողների աչքի առաջ ու որևէ դեպք չբացահայտել», -այսօր նման հայտարարություն արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացրեց մարտյան դեպքերի վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության որոշման նախագիծը:

Նախկին զինդատախազը տարօրինակ է համարում այն, որ թեև մարտի 1-2-ի դեպքերով մեղադրանք է առաջադրվել ու այնուհետև ազատազրկման են դատապարտվել համաժողովրդական շարժման տասնյակ ներկայացուցիչների, բայց նրանք չեն մեղադրվել ոչ սպանությունների, ոչ պայթուցիկ սարքերով մարմնական վնասվածքներ հասցնելու համար:

«2008-ի մարտի 1-2-ի ընթացքում կատարված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը բացահայտված չէ, և հանցագործները մնացել են անպատիժ», -նկատեց Ջհանգիրյանը:

Ավելին, մարտի 1-2 դեպքերի բացահայտմանը նոր թափ հաղորդելու մասին Սերժ Սարգսյանի համապատասխան հանձնարարությունից հետո էլ ոչ մի առաջընթաց չի արձանագրվել:  «Ես պրակտիկայից մի բան ասեմ` եթե պետության ղեկավարները հանձնարարում են ինչ-որ հանցագործություններ անմիջապես բացահայտել, և մեր դատախազությունը և իրավապահները չեն կարողանում կատարել այդ հանձնարարությունները, ապա նանք առնվազն պետք է հեռացվեին զբաղեցրած պաշտոններից, կարգապահական կամ այլ պատասխանատվության պետք է ենթարկվեին: Սակայն մեզ մոտ հակառակն է ստացվում. տարբեր տոների կապակցությամբ այդ չբացահայտածները արժանանում են մեդալների ու պարգևատրումների», -հայտարարեց պատգամավորը:

Հատուկ քննչական ծառայության քննիչների խմբի գործունեությունը թույլ է տվել նրան ենթադրելու, որ «ՀՔԾ-ն ու գլխավոր դատախազությունը շահագրգռված չեն բացահայտել և պարտակում են թե կոնկրետ հանցագործությունները կատարողներին և թե մարտի 1-2-ի բուն կազմակերպողներին»: Նա առնվազն տարօրինակ է համարում այն, որ քննչական գործողություն իրականացրած խումբը անտեսել է Փաստահավաք խմբի երկու զեկույցները, առավել ուսումնասիրություն չի կատարել պարզելու` ինչու է բանակը մասնակցել Երևանում այդ օրերին կատարած գործողություններին:

«Տասը տարի զինդատախազ եմ եղել և պաշտոնապես հայտարարում եմ` երբ երկրի ներսում քաղաքական իրադարձություններ, ընտրություններ են տեղի ունենում, սահմանային շրջաններն են ամրապնդվում, այլ ոչ թե հակառակը սահմանամերձ շրջաններից զինվորականներ գործուղում քաղաք», -նշեց նախկին զինդատախազը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության առաջարկած մարտյան դեպքերի հետ կապված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի վերաբերյալ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկումը կշարունակվի և վերջնական որոշումը կհրապարակի երկուշաբթի, դեկտեմբերի 3-ի առավոտյան: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հրապարակած տեղեկությունների հետ կապված իր մոտ հարցեր են առաջացել, որոնք ուղղված են Հատուկ Քննչական ծառայությանը: «Եթե հարցեր լինեն, կդիմենք նաև կառավարությանը», -հավելեց նա:

Բացի այդ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ երկու պատգամավորներ` Էդմոն Մարուքյանն ու Տիգրան Ուրիխանյանը այսօր նիստից բացակայում էին և պետք էր նրանց ևս հնարավորություն տալ մասնակցել ու իրենց դիրքորոշումը հայտնել: Նշենք, որ այս երկու պատգամավորները կողմ են ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը: Նախագծին կողմ է նաև հանձնաժողովում «Ժառանգություն»-ը ներկայացնող պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հարակից լուրեր. Մարտյան դեպքերի վերաբերյալ ՀԱԿ նախաձեռնության քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 3-ին

Գագիկ Ջհանգիրյանը հստակեցրել է` ինչով է զբաղվելու մարտյան դեպքերի համար առաջարկվող հանձնաժողովը

Մարտյան զոհերի հարազատները Ազգային ժողովում են



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:36
Նախագահի նստավայրում կայացել է Լեհաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}