Մարտյան զոհերի հարազատները Ազգային ժողովում են
Այսօր այս պահին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում, որտեղ 2008-ի մարտյան դեպքերի ուսումնասիրության համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ ներկայացրած որոշման նախագիծն է քննարկվում, ներկա են նաև մարտյան զոհերի հարազատները:
ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնելով որոշումը, հայտարարեց, որ անցել է չորս և կես տարի սակայն 2008-ի մարտի 1-2-ին տեղի ունեցած այդ հանցագործություններից ոչ մեկը բացահայտված չէ: Բացահայտված չէ նույնիսկ, թե ինչպես և ինչ հանգամանքներում են մի քանի հարյուր մարդիկ հրազենային, գնդակային ու բեկորային վնասվածքներ ստացել: «Ոչ մի մեղադրյալ ներգրավված չէ, ոչ մեկը դատապարտված չէ», -հավելեց Ջհանգիրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են