Մատա. «Երբեմն ֆուտբոլն անարդարացի է»
«Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Խուան Մատան կրկին հիշել է թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մաթեոյին:
«Այս 9 ամսվա ընթացքում Ռոբերտո դի Մաթեոն 2 տիտղոս է նվաճել, ինչն անչափ դժվար է, ուստի պետք չէ մոռանալ այդ մասին: Արդյունքում նա պաշտոնանկ եղավ: Երբեմն ֆուտբոլը շատ դաժան է և անարդարացի:
Ընդամենը 6 ամիս առաջ մենք Չեմպիոնների լիգայի հաղթանակն էինք տոնում, իսկ հիմա նա չի մարզում թիմը: Ես միշտ կհիշեմ երկրպագուների ուրախությունը, երբ մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգայում և նվաճեցինք Անգլիայի գավաթը: Երբեք չեմ մոռանա այն օրերը, երբ Լոնդոնի փողոցները լեփ-լեցուն էին երկրպագուներով, ովքեր տոնում էին մեր հաջողությունը»,- նշել է իսպանացին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա