Տիգրան Սարգսյան. Մենք պետք է օգտվենք կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող յուրաքանչյուր քննադատությունից
Կենսաթոշակային բարեփոխումներն ամենաբարդ բարեփոխումների թվին են պատկանում, քանի որ դրանք առնչվում են հասարակության բոլոր ինստիտուտների հետ և պահանջում են, որ բոլոր ոլորտներում կատարվեն համապատասխան փոփոխություններ, հատկապես, եթե այդ բարեփոխումներն ունեն արմատական բովանդակություն:
Այս մասին այսօր կենսաթոշակային տարեկան երկրորդ համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա` անցել է ավելի քան ութ տարի, ինչ հանրությանը ներկայացրել են կուտակային համակարգի ներդրման անհրաժեշտության մասին: Նրա խոսքերով` այդ տարիների ընթացքում անցել են մեծ ճանապարհ, մասնավորապես, ստացել են ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տարբեր կառույցներից, կարողացել են ձևավորել երիտասարդ մասնագետների թիմ, որը ծանոթ է միջազգային փորձի հետ և տիրապետում է կենսաթոշակային բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներին: «Մենք ունենք մոդելներ, որոնք հնարավորություն են տալիս մեզ տարբեր սցենարներ դիտարկել, և այդ հաշվարկների հիման վրա դուրս բերել Հայաստանի համար առավել օպտիմալ տարբերակ: Բարեփոխումներ իրականացնելու համար մեր ուժը մեր թիմն է, որն ունի այդ անհրաժեշտ գիտելիքները»,- ասաց Տ.Սարգսյանը:
Վարչապետը նշեց, որ անհրաժեշտ է նաև հանրությանը տեղեկացնել բարեփոխումների մասին: Դրա համար, ըստ նրա, ձևավորել են համապատասխան կենտրոն, որի նպատակն է հանրությանը իրազեկել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ իրականացվող բոլոր միջոցառումները: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշակի արդյունքներ այդ առումով ունենք, բայց դեռևս բավարար չեն»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:
Անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող քննադատություններին, Տ.Սարգսյանը նշեց, որ այդ առումով քննադատության պակաս չեն զգում, սակայն իրենք պետք է դրանից օգտվեն, քանի որ քննադատները փորձում են բացահայտել հայեցակարգի թույլ կողմերը:
Նախորդող` Երևանում մեկնարկեց կենսաթոշակային տարեկան երկրորդ համաժողովը
Արտեմ Ասատրյան. Միջազգային կազմակերպությունները հետաքրքրված են կենսաթոշակային հիմնադրամներով
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա