Այս տարի Հայաստանում ՄԻԱՎ-ի հետևանքով 19 մարդ է մահացել
Այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանում Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդությունների հետևանքով գրանցվել է մահվան 19 դեպք: Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Մահվան դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար գրեթե եռապատկվել են` 2011թ. հունվար-սեպտեմբերի ընթացքում գրանցվել էր մահվան 6 դեպք:
Ըստ ծառայության հրապարակած տվյալների, հունվար-սեպտեմբերի ընթացքում հետազոտվել է 45 610 կին և 15 474 տղամարդ, պարզվել է, որ ՄԻԱՎ վարակակիր է 49 կին և 119 տղամարդ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիր 54 կին և 91 տղամարդ, նրանց թվում եղել է 2 երեխա, որոնք ծնվել են ՄԻԱՎ-ով վարակակիր մայրերից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա