«Tiffany» զարդերի համար ադամանդը կգնեն Ռուսաստանից
Ամերիկյան հանրահայտ «Tiffany&Co» ոսկերչական ընկերությունը պատրաստվում է երկարաժամկետ պայմանագիր կնքել ռուսական «ԱԿ ԱԼՌՈՍԱ» ԲԲԸ հետ` ադամանդների գնման նպատակով: Նախնական ծրագրվում է տարեկան նվազագույնը 60 մլն դոլարի ադամանդ գնել ռուսական ընկերությունից:
Ինչպես գրում է «Коммерсантъ»-ը, կողմերի միջև պայմանագիրը հնարավոր է ստորագրվի արդեն այս շաբաթ, թեև ռուսական ընկերությունում գործարքի մասին տեղեկատվությունը դեռևս չեն մեկնաբանում:
«Tiffany & Co» ընկերությունը հիմնադրվել է 1837թ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան