Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանը խոստովանում է
Ադրբեջանական էլեկտրոնային պարբերականներից մեկը նյութ է հրապարակել ադրբեջանական «Իստիգլալ» զենքի մասին (Վեստի.ազ), որտեղ նշվում է, որ այս տարվա սկզբից զենքն ակտիվ օգտագործվում է հայ դիրքապահների վրա կրակելիս:
Թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
«Ես մեկ անգամ արդեն խոսել եմ այս թեմայով և ասել, որ զենքը ունի մի շարք թերություններ: Նախ, դիպուկահար զենքը չի կարող իդեալական լինել, եթե նա ավտոմատ կամ կիսաավտոմատ է, այն խնդիրներ ունի նաև նշանառության առումով: Երկրորդ, ադրբեջանցիները Ձեր հիշատակած նյութի միջոցով մեկ անգամ ևս փաստեցին Ղարաբաղյան խնդրով անհանգստացող աշխարհին, որ իրենք անդադար խախտում են հրադադարի ռեժիմը. նյութում նշվում է, որ այդ զենքից տարվա սկզբից ադրբեջանցի դիպուկահարները կրակել են 210 անգամ: Երրորդ, ադրբեջանական կողմը հենց ինքն է խոստովանում, որ զենքի տեսակը իրենց համար էլ դեռ անհասկանալի է»,- նշեց նա:
Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից՝ հայկական կողմին հասցված կորուստների մասին տեղեկատվությանը, Ա. Հովհաննիսյանը նշեց, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում:
«Հարց է առաջանում. ադրբեջանցիների կողմից գովերգվող զենքը դիպուկահա՞ր է, թե գնդացի՞ր: Իսկ եթե ճշմարտությունը լիովին բացահայտենք, ապա ադրբեջանական զենքը ամեն թիրախի համար ծախսած կլինի միչև 100 փամփուշտ»,- հավելեց նա:
Հարցին, թե կա՞ արդյոք վիճակագրություն այն մասին, թե առաջնային գծում զոհվածները ինչ տիպի զենքի կրակից են զոհվել, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Նախ Ադրբեջանը մարտական պայմաններում զոհվածների մասի ուռճացված թվեր է ներկայացնում, երկրորդ, առաջնային գծում ոչ մի զինծառայող «Իստիգլալի» կրակից չի մահացել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում