Իրավունք 17:37 29/11/2012

ՀԱԿ-ը դիմում է ՍԴ

«Հայ Ազգային Կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու համար: Ստորև ներկայացվում է այդ փաստաթուղթը:

Ազգային ժողովի Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը Ազգային ժողովի արտահերթ նիստը մեծամասնության կողմից բոյկոտելուց հայտարարեց, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան` պահանջելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասով, հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 և 71-րդ հոդվածներին:

Այսօր արդեն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՍԴ դիմելու համար համապատասխան դիմումը պատրաստ է և մնում է ստորագրեն պատգամավորները:

ՀԱԿ լրատվական ծառայությունը ներկայացրել է դիմումի տեքստը.

ՀՀ Սահմանադրական դատարանին ենք դիմում` ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածով, 100-րդ հոդվածի 1-ին մասով, 101-րդ հոդվածի 3-րդ մասով և Սահմանադրական դատարանի մասին ՀՀ Օրենքի 25-րդ հոդվածով:

Գործերի դատավարական նախապատմությունը և փաստերի շարադրանքը.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով: Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ հանրաքվեով:

2. “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքը ընդունվել է 20.02.2002 և ստորագրվել 21.03.2002թ:

3. “Ազգային ժողովի կանոնակարգ” օրենքում լրացումներ և փոփոխություններ են կատարվել 24.12.04 (ՀՕ-69-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն):

4. 21.11.2012թ. ՀՀ Ազգային ժողովում „Հայ Ազգային Կոնգրես”, „Հայ Հեղափոխական Դաշնակցություն”, „Բարգավաճ Հայաստան” և „Ժառանգություն” պատգամավորական խմբակցությունների 48 պատգամավորների կողմից նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը համարվել է չկայացած` ԱԺ դահլիճում պատգամավորների թվի անհրաժեշտ քվորում չլինելու պատճառով:
 

Դիմումի իրավական դիրքորոշումը

Սույն դիմումի առարկան ՀՀ Ազգային ժողովի փոքրամասնության՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու լիազորության սահմանադրական բովանդակության բացահայտումն է:

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն. «Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային Ժողովի նախագահը՝ հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ: 

Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նստաշրջան կամ նիստ նախաձեռնելու սահմանադրական լիազորությունը կոչված է հնարավորություն տալ ԱԺ-ում ներկայացված ընդդիմությանը (փոքրամասնությանը) իր համար նախընտրելի ժամկետներում և օրակարգով ԱԺ-ի արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրել: Ակնհայտ է նաև, որ ԱԺ փոքրամասնության արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու լիազորության իրագործումը ՀՀ Սահմանադրությունը չի կապում կամ պայմանավորում ԱԺ-ի մեծամասնության կամքի կամ ցանկության այս կամ այն դրսևորման հետ:

Միաժամանակ անվիճելի է նաև, որ ԱԺ-ի մեծամասնությունը թե Սահմանադրությամբ, թե ԱԺ կանոնակարգով ունի բոլոր հնարավորությունները, ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ նստաշրջանների ու նիստերի միջոցով (ընթացքում) ձևավորել ԱԺ նստաշրջանների ու նիստերի, քառօրյա նիստերի իր համար նախընտրելի օրակարգ, քննարկվող հարցերի ցանկալի ժամանակացույց և հերթականություն:

Նշենք նաև, որ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի վերը վկայակոչված նորմը իմպերատիվ նորմ է և Սահմանադրությունը վերջինիս որևէ սահմանափակում չի նախատեսում: Որ ԱԺ-ի փոքրամասնության այս լիազորությունը իմպերատիվ ու բացարձակ լիազորություն է, իր հիմնավորումն է գտնում նաև Սահմանադրության 70-րդ հոդվածի մեկ այլ դրույթում. «Արտահերթ նստաշրջանը կամ նիստը անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով ու ժամկետում»: Հետևաբար, Սահմանադրությունից ցածր ուժ ունեցող իրավական ոչ մի ակտ, այդ թվում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքը ԱԺ փոքրամասնությանն ընձեռված վերը հիշատակված լիազորությունն ու դրա գործադրումը չի կարող սահմանափակել:

Հատկանշական է նաև, որ ՀՀ սահամանդրությունը ԱԺ նստաշրջանների և նիստերի (այդ թվում նաև արտահերթ) իրավազորության՝ քվորումի որևէ շեմ չի նախատեսում: Սահմանադրական պահանջները վերաբերում են քվեարկության մասնակիցների թվին և ընդունված որոշումներին: Այսպես, Սահմանադրության 71-րդ հոդվածի համաձայն «Օրենքները և Ազգային Ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվերակությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին»:

ՀՀ Սահմանդրության 70-71-րդ հոդվածների բովանդակային վերլուծությունից ու համադրումից հետևում է, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելիս, նիստերը իրավազոր պետք է համարվեն ԱԺ պատգամավորների նույն՝ մեկ երրորդի շեմը ապահովված լինելու դեպքում: Ասվածի լրացուցիչ ապացույց է նաև այն հանգամանքը, որ Սահմանադրության 70-րդ հոդվածի ուժով նման նիստերում հարցի քննարկումը սկսելու համար օրակարգի հաստատման կարիք չի զգացվում, դրանք նախորոք հայտնի են:

Հետևաբար Սահմանադրությունը նախատեսել է արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկված հարցի առնվազն քննարկումը ԱԺ լիագումար նիստում: 

Հակառակ պարագայում, եթե արտահերթ նստաշրջանի կամ նիստի հրավիրման և վերջինիս իրավազորության հարցում ղեկավարվում ենք հերթական նստաշրջանի, նիստերի համար ԱԺ կանոնակարգով սահմանված դրույթներով, ապա դա ուղղակի ի չիք է դարձնում ՀՀ Սահմանադրությամբ ԱԺ փոքրամասնությանը արտահերթ նստաշրջան, նիստ հրավիրելու իրացման Սահամանդրական լիազորությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ գործող օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը ԱԺ փոքրամասնության կողմից նախատեսված արտահերթ նստաշրջանի կամ նիստի իրավազորության Սահմանադրությամբ չնախատեսված պայման է առաջադրում, պահանջելով, որ այդ նիստում գրանցված պատգամավորների թիվը պակաս չլինի քան պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Քանի որ ՀՀ սահամանադրության 6-րդ հոդվածի համաձայն «Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն», բացի այդ «Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը», հետևաբար, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-մասը արտահերթ նստաշրջանի և արտահերթ նիստի քվորումի մասով հակասում է ՀՀ Սահամանդրության 70 և 71-րդ հոդվածներին:

Դիմողի պահանջը

ՀՀ Սահմանադրական դատարանից հայցում ենք սույն դիմումով առաջադրված թեզերի հաստատում, որի արդյունքում լուծում կստանա ՀՀ սահմանադրությամբ նախատեսված ԱԺ փոքրամասնության կողմից նախապես որոշված օրակարգով ու ժամկետում արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու, լիագումար նիստում այդ հարցերը քննարկելու խնդիրը: Հաշվի առնելով վերոգրյալ պատճառաբանությունները և առաջնորդվելով “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքի 25, 27, 68-րդ հոդվածներով ՀՀ Սահմանադրական դատարանին

խնդրում ենք

“Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասով, հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 և 71-րդ հոդվածներին:



Նախորդիվ` Հայ Ազգային կոնգրեսի ՍԴ դիմելու մտադրությունը վտանգավոր է. Էդմոն Մարուքյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:55
Լավրովը՝ Միրզոյանին. Պատրաստ ենք տրամադրել անհրաժշետ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար
«Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}