Հարցազրույցներ 15:57 29/11/2012

«Լիբանանում ՀՀ Նախագահը կրկին անգամ հիմնավոր կերպով հնչեցրեց Հայոց ցեղասպանության և արցախյան հիմնախնդրի մասին»

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Լիբանանի հանրապետություն կատարած պաշտոնական այցի նշանակության և արդյունքների մասին Panorama.am-ը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

-Ինչպես կգնահատեք ՀՀ Նախագահի այցը Լիբանանի հանրապետություն:
-Անհերքելի է, որ մուսուլմանական և արաբական աշխարհի հետ հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն ՀՀ արտաքին քաղաքականության բովանդակության մեջ: Այս համատեքստում ՀՀ Նախագահի և նրա ղեկավարած պատվիրակության պաշտոնական այցը Լիբանանի հանրապետություն նշանակալից իրադարձություն է ինչպես մեր երկրների միջև առկա երկկողմանի հարաբերությունների, այնպես էլ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային գործընթացների տեսանկյունից: Նախ և առաջ, այցը ժամանակային առումով համընկավ տարածաշրջանի, ինչպես նաև հենց այդ երկրի համար բարդ և դրամատիկ պատմափուլի հետ: Ընդամենը օրեր առաջ ավարտվեց մերձավորարևելյան հակամարտության միջուկը կազմող պաղեստինաիսրայելական հիմնախնդրի հերթակական ռազմական բախումը, շուտով կլրանա երկու տարին, ինչ Մերձավոր Արևելքում «արաբական գարնան» բնորոշման ներքո ընթանում են քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ բնույթի կառուցվածքային վերափոխումներ, որոնք որոշ երկրներում ուղեկցվում են արյունահեղությամբ և բռնություններով: Այս առումով, հատկապես սիրիական ճգնաժամն ուղղակի ազդեցություն ունի Լիբանանի ներքին զարգացումների վրա՝ հաշվի առնելով երկու երկրների և հասարակությունների միջև առկա պատմական անքակտելի առնչությունները: Լիբանանյան քաղաքական ուժերն ու հասարակությունն ընդամենը մի քանի շաբաթ առաջ մասամբ թոթափեցին երկրում հասունացած ճգնաժամի նոր ալիքը՝ ծագած Լիբանանի ներքին հետախուզության պետ գեներալ Ուիսսամ ալ-Հասանի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունից հետո:
Այս ամենը, բնականաբար արծարծվեց ՀՀ Նախագահի ելույթներում, հայտարաություններում ուղերձներում, կոչերում: Սերժ Սարգսյանի մոտեցումներն ու հայկական կողմի դիրքորոշումը` Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման կարևորության և տարածաշրջանային պետություններում առաջացած խնդիրներն ու ճգնաժամերը ներքին խաղաղ երկխոսության ճանապարհով հանգուցալուծելու վերաբերյալ, արաբական աշխարհի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը միտված նպատակները բարձր գնահատականի արաժանացան լիբանանյան հասարարկական-քաղաքական, կրոնական տարբեր շրջանակաների կողմից, որոնք իրենց արտացոլումը գտան մի շարք հաղորդումներում, մեկնաբանություններում, հայտարարություններում, ինչպես նաև լիբանանյան ԶԼՄ-մերում տեղ գտած հրապարակումներում: Որպես խոսքիս ապացույց՝ նշեմ, որ իշխանության հետ բոլոր տեսակի հարաբերությունները բոյկոտած Լիբանանի ընդիմության՝ «մարտի 14» շարժման (Սաադ Ալ-Հարիրիի ղեկավարությամբ) պատգամավորներին թույլատրված էր ներկա գտնվել ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի տրված ընթրիքին, և սա այն դեպքում, երբ Լիբանանի ներկա ընդիմութան մէջ հայերի ազդեցությունն այդքան էական չէ:
Ուստի չափազանց կարևոր էր, երբ Լիբանանի Աժ նախագահի և խորհրդարանականների հետ հանդիպմանն ունեցած ելույթում ՀՀ Նախագահն ամրագրեց՝ «Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն այսօր առաջնային նշանակություն են ձեռք բերել մեզ համար և դարձել են ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարց»:

-Իսկ ի՞նչ գործնական արդյունքներ արձանագրվեցին այս այցելության ընթացքում:
-Նախ նշեմ, որ սա ՀՀ Նախագահի պատասխան այցն էր Լիբանան, որն իրականացվեց Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական քսանամյակին, և հնարավորություններ է ընձեռում կողմերին վերանայելու, վերաձևելու և ավելի խորացնելու երկկողմանի հարաբերությունները համագործակցության բոլոր բնագավառներում ու մակարդակներում:
Բացի այն, որ երկու երկրների միջև ստորագրված ավելի քան 30 համաձայնագրերին ավելացան ևս երկուսը՝ «Դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին», «Բարձրագույն կրթության և ակադեմիական աստիճանների վկայագրերի փոխադարձ ճանաչման մասին», Հայաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում կայացած բանակցությունները, ձեռք բերված պայմանավորվածություններն էական նախադրյալներ կստեղծեն և կխթանեն բոլոր ոլորտներում հայ-լիբանանյան համագործակցության հետագա զարգացմանն ու կնպաստեն երկու ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը:
Բացի վերոնշյալից, լիբանանյան մի քանի բարձր ամբիոններից խոսելով 2 ժողովուրդների պատմական բարեկամության մասին և երախտիքի խոսքը հայտնելով լիբանանցի ժողովրդին՝ պատմության ամենածանր և ճակատագրական պահին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար, ՀՀ Նախագահը կրկին անգամ հիմնավոր կերպով հնչեցրեց, մեկնաբանեց Հայոց ցեղասպանության, արցախյան հիմնախնդրի հետ կապված իրողությունները, ներկայացրեց ադրբեջանաթուրքական ոչ կառուցողական, պատմական փաստերը կեղծելուն և խեղաթյուրելուն միտված քաղաքականության անհերքելի կռվանները: Այս համատեքստում տեղին էր ՀՀ ղեկավարի հիշեցումը՝ «Լիբանանը մերձավորարևելյան առայժմ միակ երկիրն է, որի օրենսդիր մարմինը Ցեղասպանությունը դատապարտող երկու բանաձև է ընդունել»:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի անկախության հռչակումից մինչ օրս հայկական սփյուռքը չափազանց կարևոր դերակատարություն է ունեցել մեր հանրապետության և աշխարհի միջև ձևավորվող հարաբերություններում՝ յուրօրինակ կապող կամուրջի դեր կատարելով այս հարցում: Սակայն վերջին մի քանի տասնամյակներում Մերձավոր և Միջին Արևելքում սկիզբ է առել, ինչպես ընդունված է ասել, «քրիստոնեաթափման գործընթաց», որից անմասն չմնացին նաև տարածաշրջանի հայ գաղթօջախները: Կարծում եմ՝ այս տեսանկյունից դիտարկելով՝ Նախագահի այցը մեծ կարևորություն ունի լուրջ փորձություններ հաղթահարած և լիբանանյան ներքին կյանքի բոլոր բնագավառներում ծանրակշիռ ներկայություն ունեցող լիբանանահայ համայնքի համար: Սերժ Սարգսյանի հավասարակշռված մոտեցումներն, այցելություններն ու հանդիպումները լիբանանահայ հոգևոր հարանվանությունների, ազգային քաղաքական, մշակութային և գիտական կառույցների ներկայացուցիչների հետ լուրջ խթան կհանդիսանան համայնքի միասնականության, կազմակերպվածության հարցում, ինչպես նաև հայրենիքի հետ կապերի ամրապնդման և խորացման գործում՝ հատկապես Նախագահի հնչեցրած այն հայտարարության համատեքստում, որ՝ Հայաստանի իշխանություններն պատրաստակամ են ուժերի ներածին չափով զորավիգ լինել Լիբանանին և լիբանանահայությանը՝ նրանց առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհին:

-Իսկ եթե գնահատեք այս այցը սիրական ճգնաժամի համատեքստում…
-Միանշանակ պետք է փաստել, որ վերջին ամիսների ընթացքում սիրիական ճգնաժամը դարձել է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի առաջնային խնդիրներից մեկը: Խոսքիս վկայությունն է հատկապես վերջին ժամանակաշրջանում սիրիական ԶԼՄ-ների կողմից բավականին հաճախակի դարձած անդրադարձները՝ մի շարք հայ պաշտոնյաների՝ սիրիական հիմնախնդրի կարգավորման և սիրիահայ համայնքի մասին մոտեցումների վերաբերյալ: Այս առումով, անշուշտ, նաև Հայաստանի Նախագահի հայաստանյան և արտագնա հանդիպումների ընթացքում քննարկվող գլխավոր թեմաներից մեկն է սիրիական ճգնաժամը և սիրիահայ համայնքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման խնդիրը: Այս հարցում Հանրապետության Նախագահի ունեցած բանակցությունների գոնե հրապարակային հատվածը հույս է ներշնչում, որ ՀՀ-ը կանի ամեն հնարավորը սիրիահայ մեր ազգակիցներին աջակցելու համար: Իսկ Ձեր հարցի համատեքստում կհավաստեմ՝ Սիրիայում ստեղծված իրադրության պայմաններում Լիբանանն այն երկիրն է, որն այցելելով՝ ՀՀ Նախագահն առավել մոտից կկարողանար իր և հայրենիքի զորակցությունը հայտնել սիրիական ճգնաժամի պատճառով ծանրագույն իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հիմա ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում, ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ. Միրզոյանը՝ լրագրողին
«Հիմա երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ, լսեցինք Ձեզ»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am
15:43
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է Ալիևին, այնուհետև կայցելի Հայաստան
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քաղաքական և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}