«Արսենալը» կրկին կորուստ ունի
Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնին աճուկի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել երեք շաբաթ ժամանակով: «Էվերտոնի» հետ խաղում (1:1) Լորանը վնասվածք ստացավ արդեն երրորդ րոպեին և տեղը զիջեց Գիբսին: Բժշկական հետազոտության արդյունքներով պարզվել է, որ ֆրանսիացու վնասվածքը լուրջ է, ինչը հետխաղային մամուլի ասուլիսում հաստատել է նաև գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը` ասելով, որ Կոսելնին երեք շաբաթ չի կարողանա վերադառնալ խաղադաշտ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում